ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3043-Ա |
«08» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «ԿՎԱՐՏԱԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն ԱՐՄԵՆ ԱՇՈՏԻ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ կողմից լիազորված անձ Հասմիկ Մանուկյանի դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշման հավելվածի 17-րդ կետով.
1․«ԿՎԱՐՏԱԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 2024 թվականի (ընթացիկ տարվա) համար թույլատրել «ԵՐԵՎԱՆ ՓԼԵՅՍ ՀՈԹԵԼ» (YEREVAN PLACE HOTEL) ապրանքային նշանում օգտագործել Երևանի անվանումը։
2. Ընդունել ի գիտություն, որ Երևանի անվանումն ապրանքային նշանում օգտագործելու թույլտվության համար ընթացիկ տարվա տեղական տուրքը վճարված է:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |