ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 426-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Բետոն ուզել առաջին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 08623561) 2024 թվականի մայիսի 29-ին կնքված N 01-24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բեռնափոխադրման աշխատանքների իրականացում՝ 2,624,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տիգարբո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01233674) 2024 թվականի մայիսի 31-ին կնքված N 24/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խճերի մատակարարում՝ 8,991,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էվրի դեյ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2024 թվականի մայիսի 31-ին կնքված N 29/01-05-24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կայքերի ծրագրային փաթեթի սպասարկման աշխատանքների իրականացում՝ 1,560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
21.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |