ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2024 թվականի N 919-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Առգրավված, վերցված, կամավոր հանձնված կամ գտնված (այդ թվում՝ համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) զենքը կամ ռազմամթերքը ոստիկանությանը փոխանցելու, դրանք ընդունելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» N 758-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը «զենքը» բառից հետո լրացնել «, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը» բառերով․
2) որոշման 1-ին կետը «զենքը» բառից հետո լրացնել «, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը» բառերով․
3) որոշման հավելվածի վերնագիրը, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը «զենքը» բառից հետո լրացնել «, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը» բառերով․
4) որոշման հավելվածի 6-րդ, 12-րդ, 13-րդ, 16-րդ և 18-րդ կետերը «զենքի» բառից հետո լրացնել «, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի» բառերով.
5) որոշման հավելվածի 15-րդ կետի «զենքը և դրա մասերը» բառերը փոխարինել «զենքը, դրա մասերը և հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը» բառերով.
6) որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11. Ոչ պիտանի զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի ոչնչացման նպատակով ստեղծվում է հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անդամից, որոնցից առնվազն 1-ը՝ համապատասխան փորձագետ։ Հանձնաժողովը ձևավորվում է ներքին գործերի նախարարի հրամանով։ Հանձնաժողովի նախագահին և անդամներին նշանակում է ներքին գործերի նախարարը՝ հաշվի առնելով զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների իմացությունը։ Հանձնաժողովի կողմից ոչ պիտանի զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը ոչնչացման նպատակով զինապահեստից ելքի փաստաթղթով դուրս են գրվում: Մինչև ոչնչացնելը հանձնաժողովը մանրակրկիտ ստուգում է բոլոր զենքերը և հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը: Հանձնաժողովի անդամները պետք է խստորեն պահպանեն զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները:»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|