Գլխավոր տեղեկություն
Номер
N 2111-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.06.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 17.06.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
11.06.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
11.06.2024
Дата вступления в силу
18.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2111-Ա

«11» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷՐԵԲՈՒՆԻ, ՆՈՐ ԱՐԵՇԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 56 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի գրությունը՝ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.13052013-01-062 վկայական/ Էրեբունի, Նոր Արեշի 8-րդ փողոցի հ.56 հասցեում գտնվող «Երևանի Մ.Մխոյանի անվան հ.68 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու վերաբերյալ:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.1305.2013-01-0062 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի h.ԱՏ-26022024-01-0505 տեղեկանքը:

Էրեբունի, Նոր Արեշի 8-րդ փողոցի հ.56 հասցեում գտնվող «Երևանի Մուշեղ Մխոյանի անվան հ.68 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հողամասի ճշգրտված չափագրության մեջ ներառված չեն էլ.ենթակայանը և 37,12քմ մակերեսով սահմանված մշտական սերվիտուտը, որը վերաբերում է էլ.ենթակայանին /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 2001թ. հ.408703 վկայական/ և հաշվի առնելով վերոգրյալն ու ճշգրտված տեղագրական հանույթը՝ Էրեբունի Նոր Արեշի 8-րդ փողոցի հ․56 հասցեի շինություններով ծանրաբեռնված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 7206.4քմ, վկայականով ամրագրված 7381.0քմ-ի փոխարեն:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 5-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մայիսի 14-ի հ.142-Ն որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/11286-24 եզրակացությունն ու գրությունը.

1. Սահմանել, որ Էրեբունի, Նոր Արեշի 8-րդ փողոցի հ.56 հասցեում գտնվող, «Երևանի Մ.Մխոյանի անվան հ.68 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի զբաղեցրած Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 7206.4քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող 7206,4քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան