ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1510-Ա |
«26» ապրիլի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏար |
Ա. Փամբուխչյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 26.04.2024 թ. հ. 1510-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Սուսաննա Մանուչարյան |
Կոտովսկու փողոց, հ.84 |
բնակելի տուն |
Նշան Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտովսկու փողոցի հ.84 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.20012016-01-0147/ տրամադրել հասցե՝ Կոտովսկու փողոց, հ.84/2 |
01011G9G3CB2 |
|
2 |
Արմեն Աբովյան |
Նոր Խարբերդի այգետարածք, վերին 2-րդ թաղամաս, 29-րդ փողոց, հ.448 |
հողամաս |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.08.2023թ. h.7554 վկայագրով, Հարություն Ջանգոյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Խարբերդի այգետարածքի վերին 2-րդ թաղամասի 29-րդ փողոցի հ.448 հողամասին /հիմք՝ «ԵՐԵՎԱՆ» նոտարական տարածքի նոտարի 28.08.2023թ. հ.7553 որոշում/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 29-րդ փողոց, հ.4/1 |
01011PCCSQWZ |
|
3 |
Աշոտ Վարդանյան |
Լուկաշինի 3-րդ փողոց, հ.5/26 |
հողամաս |
Աշոտ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Լուկաշինի 3-րդ փողոցի հ.5/26 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.06072022-01-0424/ բաժանման հատակագծով առանձնացվող 249.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ս. Լուկաշինի 3-րդ փողոց, հ.3/7 |
01001WBNLYNY |
|
4 |
Նշան և Սարգիս Սարգսյաններ |
Մ. Գլինկայի փողոց, 1-ին նրբանցք, հ.13ա |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 06.11.2003թ. հ.18638 և 26.09.2023թ. հ.7354 վկայագրերով, Նշան և Սարգիս Սարգսյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Մ. Գլինկայի փողոցի 1-ին նրբանցքի հ.13ա հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Մ. Գլինկայի փողոց, նրբանցք, հ.13/1 |
01005MUS3NT3 |
|
5 |
Արարատ Խաչատրյան |
Լյուքսեմբուրգի փողոց, հ.42/1 |
հողամաս |
Արարատ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Լյուքսեմբուրգի փողոցի հ.42/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.21032024-01-0034/ բաժանման հատակագծով առանձնացվող 100.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ռ. Լյուքսեմբուրգի փողոց, հ.42/4 |
01008DWDYQCB |
|
6 |
Սիրվարդ, Հասմիկ և Վիկտորիյա Խաչատրյաններ |
Կամարակի փողոց, 2-րդ նրբանցք, հ.43ա |
բնակելի տուն |
Կամարակի փողոցի 2-րդ նրբանցքի հ.43ա հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ 12.04.2024թ. անշարժ գույքի բաժնի նվիրատվության հհ.3604, 3605, 3606 պայմանագրեր/ տրամադրել հասցե՝ Կամարակի փողոց, 2-րդ նրբանցք, հ.43/1 |
01012C4U2NTQ |
0014
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏար |
Ա. Փամբուխչյան |