Գլխավոր տեղեկություն
Номер
N 522-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.04.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.04.2024
Дата вступления в силу
19.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2024 թվականի N 522-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐԿՈԼԱԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՐԿՈԼԱԴ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ԱՐԿՈԼԱԴ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի մարտի 15-ից մինչև 2027 թվականի մարտի 14-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 18-ի N 522-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու-թյուններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

7308905100

Սենդվիչ պանել

PIR+FP80

Նյութ՝ 25 my POLY, Խտությունը՝ 80 մմ PIR+WP80

Նյութ՝ 25 my POLY Խտությունը՝ 80 մմ PIR+WP100

Նյութ՝ 25 my POLY 150 my PVC

Clean safe

Խտությունը՝ 100 մմ PIR+FP60

Նյութ՝ 25 my POLY 150 my PVC

Clean safe Խտությունը՝ 60 մմ

կգ

32,089.48

Ավստրիա

Ավստրիա

37 991 326

 

2.

7308300000

Դռներ

Սահող դուռ Նյութ՝ 150 my PVC, 0,6

Շրջանակ՝ 2,5 մմ չժանգոտվող պողպատ Խտությունը՝ 8 մմ Ճոճվող դուռ

PAS-PE board Շրջանակ՝ 2,5 մմ չժանգոտվող պողպատ Խտությունը՝ 2.5 մմ Փականով դուռ

Նյութ՝ 150 my PVC, 0,6 Շրջանակ՝ չժանգոտվող պողպատ

Խտությունը՝ 8 մմ Դռան էլեկտրական կողպեք

EFF118.A71 FAFIX 10-24V

կգ

2476

Ավստրիա

Ավստրիա

14 600 443

 

ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ

1.

7216619000

Պրոֆիլ

Նյութ՝ 150 my PVC Խտություն՝ 0.60 մմ,

երկարություն՝ 4005 մմ

կգ

897

Ավստրիա

Ավստրիա

1 921 034

 

2.

7318230009

Գամեր

Չժանգոտվող պողպատ,

3,2*12

կգ

25

ԵՄ

Ավստրիա

385 765

 

3.

3910000008

Սիլիկոն

290 մլ, NR1212

կգ

120

ԵՄ

Ավստրիա

965 290

 

4.

7318149900

Դյուբել

HPS6/5-30

կգ

9,4

ԵՄ

Ավստրիա

17 535

 

5.

7318149900

Պտուտակ

MXC-S19/A4-7.5*115-A4 MXC-S19/A4-7.5*135-A4

MXC-S19/A4-7.5*155-A4

կգ

57,6

ԵՄ

Ավստրիա

1 449 251

 

6.

3214101001

Փրփուր

փչովի

կգ

115

ԵՄ

Ավստրիա

321 128

 

7.

4016930005

Ժապավեն

15/4,5, 20 գծմ

կգ

36

ԵՄ

Ավստրիա

504 345

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

           

58 156 117

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ