ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0067 Ն. 03.05.24
3 մայիսի 2024 թվականի |
թիվ 67-Ն |
2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ-100» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2024 թվականի մայիսի 20-ից շրջանառության մեջ դնել «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ա. Նուրբեկյան |
Երևան |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի մայիսի 3-ի թիվ 67-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ-100» ոսկե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված է Շառլ Ազնավուրի հուշարձանը Գյումրիում (քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան, 2002 թ.): Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «10000 ԴՐԱՄ» և «2024»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված է Շառլ Ազնավուրի դիմապատկերը, 100 թիվը՝ ոճավորված նոտաների տեսքով, դաշնամուրային ստեղներ, միկրոֆոն:
Մակագրություններն են՝ «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» և «Charles Aznavour»:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
10 000 դրամ |
Մետաղը/հարգը |
ոսկի 9990 |
Քաշը |
8,6 գ |
Տրամագիծը |
22,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Քանակը |
500 հատ |
4. Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերես) և Կարեն Մելիքյանը (դարձերես):
5. Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ-100» ոսկե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մայիսի 2024 թվական: