ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի ապրիլի 8-ին
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ` Օրենք) 181 -րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «տնօրինողներին» բառից հետո լրացնել «չափումներն իրականացնելուց անմիջապես հետո» բառերով:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «և քաղաքացիները» բառերով:
Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածը վերջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«-ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ կատարելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից առանց չափումներ իրականացնելու ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների համապատասխանության կտրոն տրամադրելը կամ ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար արտանետումների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափման կարգի պահանջներն ու պայմանները չպահպանելը,»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 30 Երևան ՀՕ-97-Ն |
|