ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 243-Ա
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 26,400,771 դրամ ընդհանուր արժողությամբ «Երևանում երեխաների պաշտպանության կենտրոնի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01009295) «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00433357) 2024 թվականի մարտի 7-ին կնքված՝ N 23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 580,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
09.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 243-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կառույցների կողմից ուղղորդվող, «ԹԵԺ ԳԻԾ» ծառայության ահազանգերի, ինչպես նաև ծնողների, խնամակալների դիմումների, և երեխայի անձամբ դիմելու պարագայում բռնության ենթարկված, անապաստան, լքված, կրթությունից և այլ հանրային ծառայություններից դուրս մնացած, ինչպես նաև այլ տրավմատիկ տարաբնույթ իրադարձությունների, մասնավորապես տեղահանության հետևանքով հոգեհուզական խնդիրներ ունեցող երեխաներին, նրանց ծնողներին, խնամող և խնամողի փոխարինող հանդիսացողներին (խնամատար ծնողներ) «ճգնաժամի միջամտության» ծառայությունների մատուցման, ներկենտրոնային խնամքի (շուրջօրյա) համար օգտագործվող մասնաշենքի վերանորոգում։ Այս ծրագիրը նպատակ ունի բարեկարգելու կենտրոնում երեխաների կենցաղային կենսամիջավայրը, մասնավորապես երեխաների մասնաշենքի 2-րդ հարկը` ննջասենյակային հատվածը: Ծրագրի շնորհիվ Հայաստանում առաջին անգամ հնարավոր կլինի ապահովել տարաբնույթ տրավմաների ենթարկված երեխաների սոցիալական վերականգնման և զարգացման համար որակի միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ՝ երեխաների թվին համապատասխանող սանհանգույցների քանակ, կեցության, հանգստի, դասապատրաստման համար պայմաններ։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ճապոնիայի կառավարություն՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան միջոցով (քաղ. Երևան, Բաբայան 23/4) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կարապետ Ուլնեցու փողոց 64, ՀՎՀՀ 01009295) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կարապետ Ուլնեցու փողոց 64, սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
26,400,771 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Բարձր սոցիալական ռիսկի ներքո գտնվող` անապաստան, խնամազուրկ, լքված, բռնությունների զոհ, կրթությունից դուրս մնացած, վարքային խնդիրներ ունեցող երեխաները և նրանց ընտանիքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից տեղահանված այն երեխաները և նրանց ընտանիքները, որոնք արագ միջամտության և աջակցության կարիք ունեն։ Արդյունքում ծրագրից կօգտվեն ընդհանուր առմամբ 620 երեխաներ և նրանց ծնողները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի ապրիլի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) կենտրոնի մասնաշենքի 2-րդ հարկի վերանորոգում՝ 25,820,771 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 2) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 580,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) մասնաշենքի 2-րդ հարկի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 25,820,771 դրամ (ավելացված արժեքի հարկից ազատում չի ակնկալվում). 2) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 580,000 դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 580,000 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ, վերահսկողություն է իրականացվելու Հայ օգնության ֆոնդի Նյու Յորքի և հայաստանյան գրասենյակների, «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի խորհրդի, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան կողմից։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
09.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |