ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 մայիս 2024 թվականի թիվ 78-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» N 157-Ն որոշման որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Տող 11301- Համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար «10000.0» թիվը փոխարինել «80000.0» թվով:
2) Տող 11304 - Համայնքի վարչ. տարածքում, սահմանամերձ բարձրլեռն. համայնք-ի վարչ. տարածքում, բացառ. միջպետ. և հանրապետ. նշանակ. ավտոմոբիլ. ճանապարհ-ի կողեզրում, խանութ-ում և կրպակ-երում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկ. նավթ. գազ-ի վաճառքի թույլտվ. համար «1320.0» թիվը փոխարինել «1120.0» թվով:
3) Տող 11309 - Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար «6000.0» թիվը փոխարինել «6175.0» թվով:
4) Տող 11313 - Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվ. համար «700.0» թիվը փոխարինել «900.0» թվով:
5) Տող 11317 - Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության իրավասություն իրականացնելու թույլտվության համար «160.0» թիվը փոխարինել «0.0» թվով:
6) Տող 13520 - Այլ տեղական վճարներ «115000.0» թիվը փոխարինել «145000,0» թվով:
7) Բաժին 2 խումբ 2 դաս 1 (Քաղաքացիական պաշտպանություն) հոդված «5511» (Համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերում) «0,0» թիվը փոխարինել «246,5» թվով:
8) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (Ճանապարհային տրանսպորտ) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «680000.0» թիվը փոխարինել «580000,0» թվով:
9) Բաժին 6 խումբ 4 դաս 1 (Փողոցների լուսավորում) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «90000.0» թիվը փոխարինել «279253,5» թվով:
10) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված «4237» (Ներկայացուցչական ծախսեր) «2500.0» թիվը փոխարինել «4000,0» թվով:
11) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված «4239» (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) «3500.0» թիվը փոխարինել «5000,0» թվով:
12) Բաժին 9 խումբ 1 դաս 1 (Նախադպրոցական կրթություն) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «100000.0» թիվը փոխարինել «0,0» թվով:
13) Բաժին 9 խումբ 2 դաս 2 (Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «0.0» թիվը փոխարինել «10000,0» թվով:
14) Բաժին 9 խումբ 2 դաս 2 (Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն) հոդված «5134» (Նախագծահետազոտական ծախսեր) «0.0» թիվը փոխարինել «500,0» թվով:
15) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «95442,8» թիվը փոխարինել «192457,8» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -9 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Նարեկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մայիսի 2024 թվական: