Գլխավոր տեղեկություն
Номер
N 119-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
20.02.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
20.02.2024
Дата вступления в силу
21.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 119-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Դելտա-Մեկ Սեքյուրիթի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00259144) 2024 թվականի հունվարի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անվտանգության համակարգի տեղադրման և ծրագրավորման աշխատանքների իրականացում՝ 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Բրենդ Քոմփյութերս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00458862) 2024 թվականի հունվարի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մոնիթորների ձեռքբերում՝ 760,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) Թուն Բում Էնիմեյշն ինք. ընկերության (4200 Սայնթ Լաուրեն Բուլվար, Կանադա) հետ 2024 թվականի հունվարի 26-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 11,025 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

20.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան