ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 332-Ա
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԽԱՂԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու հետ կապված կազմակերպական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե (այսուհետ՝ ազգային կոմիտե) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Ազգային կոմիտեի նախագահին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն ազգային կոմիտեի կատարած աշխատանքների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 332-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԽԱՂԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (ազգային կոմիտեի նախագահ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ՀՀ արտաքին գործերի նախարար
ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ ներքին գործերի նախարար
ՀՀ շրջակա միջավայրի նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
ՀՀ ֆինանսների նախարար
Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (ազգային կոմիտեի քարտուղար)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օլիմպիական շարժման և ծրագրերի իրականացման բաժնի պետ (համաձայնությամբ)
«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
15.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |