ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2024 թվականի N 526-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1923-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Սլոն-Ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» N 1923-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 1-ին ենթակետից հանել «, որոնց իրականացման համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվում են պայմանագրի կնքման պահին» բառերը.
2) 2-րդ ենթակետը «ամբողջ ընթացքում» բառերից հետո լրացնել «իր միջոցների հաշվին» բառերով.
3) 3-րդ ենթակետում «սույն կետի 1-ին ենթակետում նշված քաղաքաշինական փաստաթղթերը ստանալուց» բառերը փոխարինել «սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց» բառերով:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Սլոն-ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը նոր խմբագրությամբ շարադրելու մասին համաձայնագիր՝ հաշվի առնելով սույն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1923-Ա որոշմամբ սահմանված կարգավորումները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |