ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2024 թվականի N 282-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ ու 6-րդ մասերով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 99-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոց 1-ին նրբանցք 7 շենք հասցեում գտնվող, 73 791 954.40 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 907.99 քառ. մետր մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքը և դրա զբաղեցրած 0.0658 հեկտար մակերեսով (վկայական N 07072023-10-0019) հողամասը (այսուհետ` գույք) և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` բնակարանները զինծառայողներին տրամադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Եղեգնաձորի համայնքի ղեկավարի հետ`
1) նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով նաև, որ պայմանագրի նոտարական կարգով հաստատման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
2) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |