ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2024 թվականի N 406-Ն
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել էկոպարեկային ծառայողներին ծառայողական զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
21.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիմարտի 21-ի N 406-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են էկոպարեկային ծառայության (այսուհետ` ծառայություն) ծառայողին (այսուհետ` ծառայող) ծառայողական զենք (այսուհետ` զենք) և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Ծառայողական խնդիրների լուծման նպատակով զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ հատկացվում են այն ծառայողներին, որոնք անցել են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հատուկ ուսուցման ծրագիրը։
3. Ծառայողին զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ հատկացնելու համար հիմք է նրա զեկուցագիրը` համաձայն NN 1 և 2 ձևերի, ուղղված ծառայության պետին` իր անմիջական ղեկավարի միջնորդությամբ:
4. Օրենքով սահմանված կարգով հատուկ ուսուցումն անցած և այն դրական հանձնած ծառայողի զեկուցագիրը (թույլտվության մակագրությամբ) ու ուսումնական հաստատության կողմից տրված վկայականը ներկայացվում են տվյալ ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու անձին (այսուհետ՝ հերթափոխի տեսուչ)` զենքը և անձնական պաշտպանության հատուկ միջոցները տվյալ ծառայողին հատկացնելու համար: Ծառայողի զեկուցագիրն (թույլտվության մակագրությամբ) ու ուսումնական հաստատության կողմից տրամադրված վկայականը գրանցվում են հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ հատկացնելու թույլտվությունների հաշվառման մատյանում` համաձայն NN 3 և 4 ձևերի։
5․ Զենքը և անձնական պաշտպանության հատուկ միջոցները ծառայողը հանձնման-ընդունման ակտով ստանում է հերթափոխի տեսուչից:
6․ Ծառայողին տրամադրվող զենքի հետ միասին տրվում են զենքը կրելու համար նախատեսված համապատասխան հարմարանքներ, ինչպես նաև զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:
7. Զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ հատկացնելու թույլտվությունների հաշվառման մատյանները վարում է հերթափոխի տեսուչը:
8. Պետական կառավարման այլ մարմիններ գործուղված ծառայողին զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ հատկացվում են գործուղման վայրի ղեկավարի հիմնավորված միջնորդագրի հիման վրա:
9․ Ծառայողի լիազորությունները դադարելու կամ ծառայությունից ազատվելու դեպքում տրամադրված զենքը և անձնական պաշտպանության հատուկ միջոցները ծառայողը ծառայության վերջին օրվա ավարտին հանձնման-ընդունման ակտով հանձնում է հերթափոխի տեսուչին:
Ձև N 1
Էկոպարեկային ծառայության պետ
______________________________ -ին
(անունը, ազգանունը)
Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Խնդրում եմ Ձեր թույլտվությունը` պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք ստանալու համար։
Զենքի նյութական մասը, պահելու և կրելու կարգը, գործադրելու (կիրառելու) և օգտագործելու իրավական հիմքերն ուսումնասիրել եմ:
Զենքը պահելու անվտանգության պայմաններն աշխատավայրում և բնակության վայրում (բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնողների դեպքում) ապահովում եմ:
Տեղյակ եմ զենքի անօրինական գործադրման (կիրառման) կամ օգտագործման հետևանքների մասին:
_________________________________ (պաշտոնը)
________________ ________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _____________ 20 թ. |
«Միջնորդում եմ հատկացնել հաշվեցուցակային զենք» _______________________________ (անմիջական ղեկավարի պաշտոնը) ____________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _____________ 20 թ. |
Ձև N 2
Էկոպարեկային ծառայության պետ
______________________________ -ին
(անունը, ազգանունը)
Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Խնդրում եմ Ձեր թույլտվությունը` պահելու և կրելու իրավունքով անձնական պաշտպանության հատուկ միջոցներ ստանալու համար։
Անձնական պաշտպանության հատուկ միջոցների անվտանգության պահանջների պահպանման հիմքերն ուսումնասիրել եմ:
Տեղյակ եմ անձնական պաշտպանության հատուկ միջոցների անօրինական գործադրման (կիրառման) կամ օգտագործման հետևանքների մասին:
_________________________________ (պաշտոնը)
________________ ________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _____________ 20 թ. |
«Միջնորդում եմ հատկացնել անձնական պաշտպանության հատուկ միջոցներ» _______________________________ (անմիջական ղեկավարի պաշտոնը) ____________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _____________ 20 թ. |
Ձև N 3
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN ը/կ |
Վկայականի համարը, մակագրված զեկուցագրի ամսաթիվը |
Զենքի տեսակը, գործարանային համարը |
Ազգանունը, անունը |
Պաշտոնը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ձև N 4
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN ը/կ |
Վկայականի համարը, մակագրված զեկուցագրի ամսաթիվը |
Անձնական պաշտպանության հատուկ միջոցի տեսակը, համարը |
Ազգանունը, անունը |
Պաշտոնը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
21.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2024 թվական: