ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1137-Ա |
«22» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՐ.ՔՈՉԱՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.27 ՇԵՆՔԻ Հ.59 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽԱՆՈՒԹԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արամ Սողոմոնյանի դիմումը` Հր.Քոչարի փողոցի հ.27 շենքի հ.59 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 56.9քմ մակերեսով խանութի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 11.07.2017թ. հ.11072017-01-0262 վկայական, գաղտնաբառ՝ A6APUI6W28SP) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ և 2021 թվականի ապրիլի 15-ի հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 1-ին և 5-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.07.2023թ. հ.Դ-79879-23 եզրակացությունը.
1. Հր.Քոչարի փողոցի հ.27 շենքի հ.59 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արամ Սողոմոնյանին պատկանող 56.9քմ մակերեսով խանութի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում` որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հաշվառել որպես բնակարան:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |