«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2007 թվականի N 546-Ն
ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 ԵՎ 1701 14 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ՝ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ)` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 22.01.15 N 80-Ն)
«2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրի N 3 հավելվածի 42-րդ կետի դրույթն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 22.01.15 N 80-Ն)
1. Հաստատել շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղի)` Հայաստանի Հանրապետություն ներմուծման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 22.01.15 N 80-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
(2-րդ կետը խմբ. 22.01.15 N 80-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 ԵՎ 1701 14 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ՝ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ)` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
(վերնագիրը խմբ. 22.01.15 N 80-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրի N 3 հավելվածի 42-րդ կետի դրույթին համապատասխան` շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղի)` Հայաստանի Հանրապետություն ներմուծման կարգի գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Շաքարի արտադրության համար ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքները Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում առանց ներմուծման մաքսատուրքի վճարման` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված` Հայաստանի Հանրապետություն շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղի)` նպատակային նշանակության հավաստման վերաբերյալ եզրակացության (այսուհետ` եզրակացություն) հիման վրա:
3. Եզրակացություն ստանալու համար ապրանքներ ներմուծող անձը (այսուհետ` Հայտատու) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն N 1 ձևի.
2) ներմուծված ապրանքի վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը` համաձայն N 2 ձևի.
3) ներմուծվող շաքարի հումքի հաշիվ-ապրանքագրի և (կամ) պայմանագրի պատճենները:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը եզրակացությունը տրամադրում է էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան եզրակացությունը կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով։
(4-րդ կետը խմբ. 07.03.24 N 341-Ն)
4․1․ Եզրակացություն ստանալու համար հայտատուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով։
(4.1-ին կետը լրաց. 07.03.24 N 341-Ն)
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն` համաձայն սույն կարգով սահմանված N 3 ձևի:
(5-րդ կետը փոփ. 07.03.24 N 341-Ն)
6. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է հայտատուին:
(6-րդ կետը փոփ. 07.03.24 N 341-Ն)
7. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
8. Եզրակացություն ստանալու մասին դիմումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մերժվում է, եթե չի ներկայացվել 3-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը կամ չի պահպանվել 7-րդ կետի պահանջը:
9. Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի հիմնավորված մերժումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում (էլեկտրոնային եղանակով) տրվում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:
(9-րդ կետը փոփ. 07.03.24 N 341-Ն)
10. Եզրակացություն տրամադրելու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել հայտատուի ներկայացրած դիմումի հիման վրա:
12. Հայտատուի կողմից սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերի ներկայացման և հիմնավորող փաստաթղթերի (պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն) առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող է տրամադրվել նոր եզրակացություն:
(12-րդ կետը փոփ. 07.03.24 N 341-Ն)
13. Եզրակացությունը կորցնելու (ոչնչացվելու և այլն) դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից կարող է տրամադրվել եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դ Ի Մ ՈՒ Մ
ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 ԵՎ 1701 14 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ՝ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ)` ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
Դիմող ____________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հեռախոսահամարը
և էլեկտրոնային հասցեն)
Գտնվելու վայրը ______________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ հասցեն)
Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման
համարը ________________________________________
Խնդրում եմ տալ եզրակացություն Հայաստանի Հանրապետություն շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների, բացառությամբ շաքարի ճակնդեղի)` նպատակային նշանակության հավաստման վերաբերյալ:
Դիմումին կից ներկայացնում եմ`
1. Ապրանքի ներմուծման պայմանագրերի կամ հաշիվ-ապրանքագրերի պատճենները.
2. Ներմուծված ապրանքի վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը.
3. Այլ փաստաթղթեր (ցանկության դեպքում):
_________________________________________________
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Դիմող _______________ ___________________________
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
____ ______________ 20 թ.
Ձև N 2
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ
NN |
Անվանումը |
Ապրանքի ծածկագիրն ըստ |
Քանակը (կգ) |
Միավոր արտադրանքի վրա ծախսվող հումքի |
1. |
Ներմուծված ապրանքը ----------------------------------- |
|||
2. |
1) Վերամշակումից հետո ստացվելիք ապրանքային արդյունքը |
Դիմող _______________ ___________________________
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
____ ______________ 20 թ.
Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1 701 13 ԵՎ 1701 14 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ՝ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ)` ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայտատու
Գտնվելու վայրը
Վերամշակման համար ներմուծված ապրանքի մատակարարը
Հաշիվ-ապրանքագրի և (կամ) պայմանագրի համարը և ամսաթիվը
Վերամշակման համար ներմուծված ապրանքներ |
Վերամշակման արդյունքը | |||||||
անվա-նումը |
ապրանքի |
չափի միավորը |
քա-նակը |
անվա-նումը |
ապրանքի |
չափի միավորը |
քանակությունը | |
ընդա-մենը |
արտադրական | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Ծանոթագրություն
Եզրակացություն տվող ______________ ________________ _________________
(պաշտոնը) | (ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
Եզրակացություն տալու ամսաթիվը
____ ______________ 20 թ.
(հավելվածը խմբ. 22.01.15 N 80-Ն, խմբ., լրաց., փոփ. 07.03.24 N 341-Ն)