ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ` Օրենք) 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերջին պարբերությունից հանել «և Երևանի խորհուրդը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 8-րդ մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» բառերը.
2) 9-րդ մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետին)» բառերը.
2) 8-րդ մասից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետին)» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-21-Ն |