ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածը «հաստատագրված վճարներ» բառերից հետո լրացնել «կամ արտոնագրային վճարներ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում`
ա) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք սահմանված կարգով հաշվառվել են հարկային մարմնում և որոշակի գործունեության մասով ստացել համապատասխան արտոնագիր,
բ) այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:»:
Հոդված 3. Օրենքի 28.4-րդ հոդվածի «ե» կետից հանել «երրորդ անձի միջոցով» բառերը:
Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի «ինչպես նաև սույն օրենքի 23-28.1 հոդվածների» բառերը փոխարինել «ինչպես նաև սույն օրենքի 23-28, 28.4-28.6 և 31 հոդվածների» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-253-Ն |