ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1319-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պլանավորման ժամանակ քննարկել Հայաստանի Հանրապետության ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգի և դրանից բխող գործողությունների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |