Գլխավոր տեղեկություն
Номер
N 38-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2023
Принят
Վանաձոր համայնքի ավագանի
Дата принятия
29.11.2023
Подписан
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Дата подписания
29.11.2023
Дата вступления в силу
25.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2023 թվականի N 38-Ն

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 9-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել, որ.

1) Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ մանկապարտեզների, կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, մշակույթի տներ և այլ) ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.

ա. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների երեխաների համար.

գ. 1-ին կարգի հաշմանդամ երեխաների համար.

դ. Փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների և աղետի կամ պատերազմական գոտուց Հայաստան (Վանաձոր) տեղափոխված հայ ընտանիքների երեխաների համար.

ե. Չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մեկ երեխայի համար.

զ. Ուսումնամարզական խմբերի կարգային մարզիկների համար (մարզադպրոցներ).

է. Սպորտային կատարելության խմբերի մարզիկների համար (մարզադպրոցներ):

2) Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ մանկապարտեզների, կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, մշակույթի տներ և այլ) ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ 50 տոկոսի դրույքաչափի կիրառմամբ.

ա. 1-ին կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.

բ. Ընտանիքի անապահովության 36 և ավելի բարձր միավոր ունեցող ընտանիքների 1 երեխայի համար։

գ. Խնամատար ընտանիքներում ընդգրկված երեխաների համար:

2. Ուժը կորցրած ճանաչել 14 դեկտեմբերի 2022 թվականի «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու և Վանաձոր համայնքի ավագանու 28 հոկտեմբերի 2020 թվականի թիվ 102-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 9-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԿՈՂՄ ( 18 )

 


 

ԴԵՄ( 0 )

 ՁԵՌՆՊԱՀ ( 0 )

Ա․ Փելեշյան

Ա․ Բերնեցյան

Վ. Օհանյան

Լ․ Թադևոսյան

 

 

Ա․ Դեմիրխանյան

Վ․ Մկրտչյան

 

 

Ա. Խաչատրյան

Հ․ Մանուկյան

 

 

Հ․ Խլոպուզյան

Գ․ Հարությունյան

 

 

Ա․ Ալավերդյան

Ա․ Հարությունյան

 

 

Լ. Հովսեփյան

Ն․ Հովհաննիսյան

 

 

Գ․ Քալանթարյան

Դ․ Խաչատրյան

 

 

Ս․ Ղամբարյան

Է․ Մարգարյան

   

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Արկադի ՓԵԼԵՇՅԱՆ

 

2023 թ. նոյեմբերի 29

ք. Վանաձոր

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2023 թվական: