ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունվարի 2024 թվականի N 16-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին» N 162-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 43-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Ընդ որում, եթե զինծառայողը հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չի բերել ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով միայն մեկ պատրաստության աստիճանից կամ միայն մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից «անբավարար» գնահատական ստանալու պատճառով, ապա իրավունք ունի սույն կարգի 41-րդ կետով նախատեսված ատեստավորման եզրակացությունն ստանալու օրվանից հետո 15-օրյա ժամկետում սույն կարգի 9-րդ կետի համաձայն ներկայացնել «անբավարար» գնահատական ստացած համապատասխան պատրաստության աստիճանի գնահատումը կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումը վերահանձնելու ատեստավորման հայտ, որի դեպքում ատեստավորման հայտին ընթացք է տրվում սույն կարգի 11-րդ կետի համաձայն: Սույն կետում նշված դեպքում համապատասխան պատրաստության աստիճանի գնահատման կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորման վերահանձնման արդյունքներով զինծառայողն ատեստավորված է համարվում սույն կարգի 37-րդ կետով սահմանված պայմաններով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունվարի 2024 թվական: