ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 880-Ա
«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 700,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02528755) նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մաջիթ Ալ Ֆուտաիմ Հիպերմարկետս ԷյԷմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02608317) 2023 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված՝ N 457526 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդի փաթեթի մատակարարում՝ 167,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2023 թվականի նոյեմբերի 21-ին կնքված՝ N 2023/11/3014594 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է յուղային ջրատաքացուցիչների մատակարարում՝ 5,475,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
11.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 880-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց առաջնային կարիքների բարելավում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1) «Վորլդ Վիժն» ԱՄՆ-ի աջակցող գրասենյակ հասցե՝ 34834 Weyerhaeuser Way So. Federal Way, WA 98001 2) «Վորլդ Վիժն» Կանադայի աջակցող գրասենյակ հասցե՝ 2500-1 World Drive, Mississauga, ON L5T 0A7 Կանադա 3) «Վորլդ Վիժն» Թայվանի աջակցող գրասենյակ հասցե՝ 6F, 133, Sec. 4, Min-Sheng East Road, Taipei 105, Թայվան 4) «Վորլդ Վիժն» Շվեյցարիայի աջակցող գրասենյակ հասցե՝ Rue du Pré-de-la-Bichette 1, 1202 Ժնև, Շվեյցարիա 5) «Վորլդ Վիժն» Ֆրանսիայի աջակցող գրասենյակ հասցե՝ 9 Rue Ampere, 75017 Փարիզ, Ֆրանսիա 6) «Վորլդ Վիժն» Գերմանիայի աջակցող գրասենյակ հասցե՝ Am Zollstock 2 - 4 Friedrichsdorf, 61381,Գերմանիա. 7) «Հայաստան» համահայկական հիմնադրամ հասցե՝ Հայաստան, 0024 Երևան, Բաղրամյան 26/1 |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ (Հասցե` քաղաք Երևան, Ռ. Մելիքյան փողոց. 1, ՀՎՀՀ` 02528755) |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը եւ բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, բնագավառը ՝ սոցիալական |
6 |
Ծրագրի բյուջեն |
700,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Բարեգործություն ստացող են հանդիսանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք: |
8. |
Ծրագրի իրականացման տեւողությունը |
2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը եւ ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հաշվետու ժամանակահատվածում սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին ընձեռնել սոցիալական և տնտեսական ինտեգրման ավելի լայն հնարավորություններ՝ սոցիալական և տնտեսական ինտեգրման հմտությունների երկարաժամկետ զարգացման և համապատասխան աջակցություն/նյութական օգնության միջոցով: Բյուջե՝ 700,000,000 դրամ, ժամկետ՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը 1) Հիգիենիկ, տնտեսական և կենցաղային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 100,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը 2) Անկողնային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 117,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը 3) Սննդի փաթեթների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 150,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը 4) Բիո վառելիքի (փայտ) ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 50,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը 5) Հագուստի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 125,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը 6) Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 125,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը 7) Կանխիկ դրամական աջակցություն՝ 33,000,000, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը |
Ծրագրի իրականացման շրջանակներում ձեռք բերվող ապրանքներն ու ծառայությունները և դրանց արժեքները:
1․ Հիգիենիկ, տնտեսական և կենցաղային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 100,000,000 դրամ 2․ Անկողնային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 117,000,000 դրամ 3․ Սննդի փաթեթների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 150,000,000 դրամ 4․ Բիո վառելիքի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 50,000,000 դրամ 5․ Հագուստի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 125,000,000 դրամ 6․ Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 125,000,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ներկայացված ծրագրի իրականացման շրջանակներում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը համագործակցում է գյուղական և քաղաքային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային սոցաշխատողների, մանկապարտեզների, եկեղեցիների, ոստիկանության, համայնքներում գործող դպրոցների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կենտրոնների հետ, ինչպես նաև առաջնորդվում է e-soc.am առաջնային կարիքների ներկայացման հարթակում գրանցված ընտանիքների տվյալներով։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
11.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|