ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2023 թվականի N 2169-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1909-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի «Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» N 1909-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 22-րդ կետի 2-րդ ենթակետը «հիման վրա։» բառերից հետո լրացնել հետևյալ բառերով․
«Արարատյան դաշտի սահմաններում գտնվող Հրազդանի և Քասախի գետավազաններում արգելվում է գրունտային ջրերից ձկնաբուծական նպատակով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, իսկ այլ նպատակներով ջրօգտագործման թույլտվությունները տրամադրվում են միայն ջրախնայող համակարգերի ներդրման դեպքում (կաթիլային, անձրևացում, շրջանառու համակարգ)։».
2) 77-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «Ներկայումս մասնակի գործում է միայն մեխանիկական մաքրման կառուցվածքները: Կայանի կառուցվածքների և սարքավորումների վիճակն վթարային է։ Կեղտաջրերը մեխանիկական մաքրումից հետո, կոլեկտորով տեղափոխվում և լցվում են Հրազդան գետը: Ներկայումս Մասիսի կեղտաջրերի մաքրման կայանի արտադրողականությունը կազմում է 5000 մ3/օր, որն իրականացնում է միայն մեխանիկական մաքրում։» բառերը:
2. Սույն որոշումը չի տարածվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործող ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2023 թվական: