ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 98-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 80-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 80-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։
Կողմ-5 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԹԵՄՈՒՐՅԱՆ ԳԱԳԻԿ ՅԱՂՈՒԲՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ՝
2021 թ. նոյեմբերի 05 գ. Գրիբոյեդով |
ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հավելված Հայաստանի ՀանրապետությանԱրմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 5-ի N 98-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 80-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
1. Բյուջեի եկամուտների մասով
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված կապիտալ սուբվենցիան՝ 3700.0 հազ. ՀՀ դրամ ավելացնել ֆոնդային բյուջեի եկամուտների մասում «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/» տողում՝ Գրիբոյեդով համայնքի մշակույթի տան տանիքի մի հատվածի հիմնանորոգում՝ որպես պետական աջակցության ցուցաբերում առաջնահերթ լուծում պահանջվող հիմնախնդիրների և նախատեսել՝
Բաժին 08 2 3 5113 հոդվածին
2) վարչական բյուջեի եկամտային մասով ավելացնել՝ հողի օտարումից մուտքեր՝ 310.0 հազ. ՀՀ դրամ և նախատեսել՝
Բաժին 08 2 3 5113 հոդվածին
2. Ծախսային մասով
1) վարչական բյուջեի ծախսային մասով ավելացնել՝
բաժին 08 2 3 հոդված 5113-ին ավելացնել 4010.0 հազ. ՀՀ դրամ
2) վարչական բյուջեի ծախսային մասում՝
բաժին 01 1 1 հոդվ. 4251-ից 70.0 հազ. ՀՀ դրամ տեղափոխել բաժին 01 1 1 հոդվ. 4264
բաժին 01 1 1 հոդվ. 4251-ից 200.0 հազ. ՀՀ դրամ տեղափոխել բաժին 01 6 1 հոդվ. 4237
բաժին 01 1 1 հոդվ. 4269-ից 400.0 հազ. ՀՀ դրամ տեղափոխել բաժին 01 6 1 հոդվ. 4237
բաժին 01 6 1 հոդվ. 5113-ից 1970.0 հազ. ՀՀ դրամ տեղափոխել բաժին 08 2 3 հոդվ. 5113
Ավագանու անդամներ` |
| |
ՅԱՂՈՒԲՅԱՆ Ա.
ՍԱՀԱԿՅԱՆ Է.
ԹԵՄՈՒՐՅԱՆ Գ. Նազարյան Ս. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2021 թվական: