ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ՍԱՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«10» հուլիսի 2020 թվականի N 21-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 46-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՛
1. Ծախսային մաս (Հատված 3)
1) Տող - 2111, բաժին - 01, խումբ - 1, դաս - 1՝ «64502.5» թիվը փոխարինել «64602.5» թվով,
2) «Տեղեկատվական ծառայություններ» 4234 հոդվածի «500.0» թիվը փոխարինել «600.0» թվով,
3) Տող - 2421, բաժին - 04, խումբ - 2, դաս - 1՝ «18118.0» թիվը փոխարինել «18138.0» թվով,
4) «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածի «200.0» թիվը փոխարինել «220.0» թվով,
5) Տող - 3112, բաժին - 11, խումբ - 1, դաս - 2՝ «19550.0» թիվը փոխարինել «19430.0» թվով,
6) «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածի «19550.0» թիվը փոխարինել «19430.0» թվով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝
Կողմ՝ (9) |
Դեմ՝ (0) |
Ձեռնպահ՝ (0) | |
ՎԼԱԴԻԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ՝ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԶԱՔԱՐՅԱՆ՝ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ՝ ՎԱՐԴԱՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ՝ ՄՀԵՐ ՆԵՐՍԻՍՅԱՆ՝ ԳԱՐԵԳԻՆ ՇԱԲՈՅԱՆ՝ ԱՐՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ՝ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ՝ ՀՈՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ՝ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
«10» հուլիս 2020 թվական գյուղ Թորոսգյուղ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: