Գլխավոր տեղեկություն
Номер
N 1915-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 09.11.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.11.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.11.2023
Дата вступления в силу
19.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2023 թվականի N 1915-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հուլիսի 2-ի «Որպես Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած լինելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, անձին մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1131-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի ձևում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

09.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան