ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՉԿԱԼՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆ, N 28-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՉԿԱԼՈՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021Թ-Ի ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ կետով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով,72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի գ/ենթակետով հիմք ընդունելով բազմաբնակարան շենքերի բնակարանատերերի հետ կնքված մատուցվող ծառայությունների թվով 1-150, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքված կենցաղային աղբի տեղափոխման համապատասխանաբար թվով 1-8 և 1-800 երկկողմ պայմանագրերը
Չկալով համայնքի Ավագանին Որոշում է
1. ՀՀ Լոռու մարզի Չկալով գյուղական համայնքում 2021թ-ի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանել համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ավագանու անդամներ՝ |
Կողմ՝ |
Դեմ՝ |
Ձեռնպահ՝ |
Կորյուն Մխիթարյան | |||
Մխիթար Մխիթարյան | |||
Վարդան Մխիթարյան | |||
Հասմիկ Քոչինյան | |||
Հրաչյա Հակոբյան |
Համայնքի ղեկավար |
Ռ. Շաքարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2021 թվական: