ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«10» նոյեմբերի 2023 թվականի N 144-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասով, 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է․
1. Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 129-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշմամբ հաստատված NN 2, 3 և 6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն NN 1-3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
կողմ (12) |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ |
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ |
ՎԱՐՍԵՆԻԿ ԲԼԵՅԱՆ |
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ |
ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ |
ԳՐԻՇԱ ԿՈԲԱԼՅԱՆ |
ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
Համայնքի ղեկավար` |
Ն. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
2023 թ. նոյեմբերի 10 գ. Ջրվեժ |
Հավելված 1 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ նոյեմբերի 10-ի N 144-Ն որոշման |
Հավելված 2 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ նոյեմբերի 10-ի N 144-Ն որոշման |
Հավելված 3 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ նոյեմբերի 10-ի N 144-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2023 թվական: