Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (20.10.2023-по сей день)
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Дата подписания
19.10.2023
Дата вступления в силу
20.10.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2023 թվականի N 1784-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 65-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԼԵՆՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 65-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 12-15-րդ կետերով՝
« |
12. |
5205220000 |
Մանվածք բամբակե (բացի կարի թելերից)՝ 85% զանգվածային բաժին կամ ավելի բամբակի մանրաթելերի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված.
- - 714,29 դտեքսից պակաս, բայց 232,56 դտեքսից ոչ պակաս գծային խտությամբ (14 մետրական համարից բարձր, բայց 43 մետրական համարից ոչ բարձր) |
Բամբակե մանվածք գուլպայի և կտորի արտա-դրության համար |
կգ |
40 000 |
Հնդկաս-տան Չինաստան Թուրքիա |
Հնդկաստան Չինաստան Թուրքիա |
72 000 000 |
|
13. |
5205230000 |
Մանվածք բամբակե (բացի կարի թելերից)՝ 85% զանգվածային բաժին կամ ավելի բամբակի մանրաթելերի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված.
- - 232,56 դտեքսից պակաս, բայց 192,31 դտեքսից ոչ պակաս գծային խտությամբ (43 մետրական համարից բարձր, բայց 52 մետրական համարից ոչ բարձր) |
Բամբակե մանվածք գուլպայի և կտորի արտա-դրության համար |
կգ |
20 000 |
Հնդկաս-տան Չինաստան Թուրքիա |
Հնդկաստան Չինաստան Թուրքիա |
42 900 000 |
|
14. |
5205240000 |
Մանվածք բամբակե (բացի կարի թելերից)՝ 85% զանգվածային բաժին կամ ավելի բամբակի մանրաթելերի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված.
- - 192,31 դտեքսից պակաս, բայց 125 դտեքսից ոչ պակաս գծային խտությամբ (52 մետրական համարից բարձր, բայց 80 մետրական համարից ոչ
բարձր) |
Բամբակե մանվածք գուլպայի և կտորի արտա-դրության համար |
կգ |
40 000 |
Հնդկաս-տան Չինաստան Թուրքիա |
Հնդկաստան Չինաստան Թուրքիա |
57 800 000 |
|
15. |
5509310000 |
Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված.
- նայլոնից կամ այլ պոլիամիդներից մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ ավելի պարունակությամբ |
Միաթել մանվածք գուլպայի արտա-դրության համար |
կգ |
60 000 |
Հնդկաս-տան Չինաստան Թուրքիա |
Հնդկաստան Չինաստան Թուրքիա |
88 20 000 |
| |
». |
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «2 439 900 000» թիվը փոխարինել «2 701 520 000» թվով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
19.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |