ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 217.1-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Ահաբեկչության ֆինանսավորումը` ուղղակի կամ անուղղակի ֆինանսական միջոցների տրամադրումը կամ հավաքագրումը այնպիսի հանցավոր մտադրությամբ, որ դրանք պետք է օգտագործվեն, կամ այնպիսի գիտակցությամբ, որ դրանք կօգտագործվեն ամբողջովին կամ մասամբ ահաբեկչության կատարման համար ահաբեկչական կազմակերպության կամ անհատ ահաբեկչի կողմից՝»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2008 թ. հունիսի 21 Երևան ՀՕ-81-Ն |