Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 11
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.02.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
24.01.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
24.01.2023
Дата вступления в силу
26.02.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 2023 թվականի

թիվ 11

քաղ. Մոսկվա

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼԻՍ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՅՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերին և 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ երկաթուղային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի արժեքի մեթոդով որոշելիս ավելացվում են մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի հատման վայր դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը և մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի հատման վայր ներմուծվող ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների իրականացման ծախսերը։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների մաքսային արժեքը չպետք է ներառի Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի հատման վայրից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը (պայմանով, որ այդ ծախսերն առանձնացվել են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից, հայտագրվել են հայտարարատուի կողմից և նրա կողմից հաստատվել են փաստաթղթերով)։

3. Սույն որոշման կիրառումն ապահովելու նպատակով բերվում են օրինակներ՝ հավելվածի համաձայն։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի հունվարի 24-ի

թիվ 11 որոշման

 

ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հունվարի 24-ի թիվ 11 որոշման կիրառման

 

Օրինակ 1. Ապրանքները վաճառվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու համար։ Առուվաճառքի պայմանագրի պայմանների համաձայն ապրանքների մատակարարումն իրականացվում է երկաթուղային տրանսպորտով է EXW-Կաունաս պայմաններով, այսինքն՝ փոխադրման (տեղափոխման) ծախսերը կրում է գնորդը։

Ապրանքների փոխադրումը Լիտվայի տարածքով մինչև Կյանա (Լիտվա) սահմանային փոխանցման կայարանն իրականացնում է «Լիտվական երկաթուղիներ» բաժնետիրական ընկերությունը։ Կյանա (Լիտվա) փոխանցման կայարանից մինչև Բելառուսի Հանրապետության պետական սահմանն ընկած ճանապարհահատված ում և այնուհետև Բելառուսի Հանրապետության տարածքով ապրանքների փոխադրումն իրականացնում է Բելառուսական երկաթուղին։ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրն է Մոլոդեչնո սահմանային կայարանը (Բելառուսի Հանրապետություն)։

Բելառուսական երկաթուղու և «Լիտվական երկաթուղիներ» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն Լիտվայի տարածքով (մինչև Բելառուսի Հանրապետության հետ պետական սահմանը) ապրանքների փոխադրման հետ կապված ծախսերը հաշվարկվում են «Լիտվական երկաթուղիներ» բաժնետիրական ընկերության փոխադրման սակագնով, իսկ Բելառուսի Հանրապետության տարածքով՝ Բելառուսական երկաթուղու սակագնով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հունվարի 24-ի թիվ 11 որոշման 1-ին կետին համապատասխան ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացվում են մասնավորապես մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի հատման վայր երկաթուղային տրանսպորտով ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը։

Այսպիսով, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ ներառման են երկաթուղային տրանսպորտով ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը միայն այն չափով, որը որոշվում է «Լիտվական երկաթուղիներ» բաժնետիրական ընկերության փոխադրման սակագնին համապատասխան, քանի որ տվյալ փոխադրման սակագինը ներառում է ապրանքների փոխադրման հետ կապված ծախսերը մինչև Բելառուսի Հանրապետության պետական սահմանը, չնայած, որ Կյանա սահմանային փոխանցման կայարանը գտնվում է Լիտվայի տարածքում:

Երկաթուղային տրանսպորտով ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը Բելառուսի Հանրապետության պետական սահմանից մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք դրանց ժամանման վայրը (Մոլոդեչնո կայարան) ենթակա չեն ներառման ապրանքների մաքսային արժեքի մեջ։

Օրինակ 2. Ապրանքը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք է ներմուծվում Ադրբեջանի Հանրապետությունից արտաքին տնտեսական պայմանագրի կատարման շրջանակներում, որի պայմաններին համապատասխան՝ ապրանքի մատակարարումն իրականացվում է երկաթուղային տրանսպորտով СРТ պայմաններով (Մախաչկալա կայարան, Ռուսաստանի Դաշնություն) (ԻՆԿՈՏԵՐՄՍ-2020)։

Փաստորեն Ադրբեջանի Հանրապետության մեկնման կայարանից մինչև Սամուր փոխանցման կայարանն (Ռուսաստանի Դաշնություն) ընկած ճանապարհահատվածում ապրանքի փոխադրումն իրականացնում է «Ադրբեջանական երկաթուղիներ» բաժնետիրական ընկերությունը, իսկ Սամուր փոխանցման կայարանից մինչև Մախաչկալա կայարանը՝ «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությունը։ «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության և «Ադրբեջանական երկաթուղիներ» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրին համապատասխան՝ ապրանքների փոխադրման հետ կապված ծախսերը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից մինչև Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող Սամուր սահմանային փոխանցման կայարանն ընկած ճանապարհահատվածում ներառված են «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության սակագնում:

Պետք է նաև հաշվի առնել, որ «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից հաստատված գնացուցակին համապատասխան, եթե փոխադրումն իրականացվում է ուղղակի միջազգային և անուղղակի միջազգային հաղորդակցությամբ Ռուսաստանի Դաշնության սահմանային փոխանցման կայարաններով, ապա Ռուսաստանի երկաթուղիներով փոխադրման հեռավորությունը որոշելիս հաշվի է առնվում հեռավորությունը մինչև Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը (սահմանից)։

Հաշվի առնելով, որ ապրանքները մատակարարվում են СРТ-ի մատակարարման պայմաններով (Մախաչկալա կայարան, Ռուսաստանի Դաշնություն), առաքումը վճարվում է վաճառողի կողմից, և հետևաբար Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից մինչև Մախաչկալա կայարան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը ներառվում են այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023 թվականի հունվարի 24-ի թիվ 11 որոշման 2-րդ կետին համապատասխան՝ այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից մինչև Մախաչկալա կայարան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերն առանձնացված են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից, հայտարարատուի կողմից հայտագրվել են և նրա կողմից հաստատվել են փաստաթղթերով, այդ ծախսերը՝ այդ ապրանքների մաքսային արժեքը որոշելիս կարող են հանվել փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից այն չափով, որը որոշվում է «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության փոխադրման սակագնին համապատասխան։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան