ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11-ը դեկտեմբերի 2023 թ. N 163-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել Աշտարակ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն`
/հազ. դրամ/
|
Վարչական բյուջե |
Ֆոնդային բյուջե |
Ընդամենը | |
Եկամտային մաս |
4299212․1 |
1850000․0 |
6149212․1 |
Ծախսային մաս |
4324851․3 |
2020000.0 |
6344851.3 |
Դեֆիցիտ |
- 25639.2 |
- 170000.0 |
- 195639.2 |
Պահուստային |
700000.0 |
0 |
700000.0 |
2. Հաստատել Աշտարակ համայնքի 2024թ-ի տարեկան բյուջեի եկամտային մասը` համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել Աշտարակ համայնքի 2024թ-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել Աշտարակ համայնքի 2024թ-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 3-ի:
5. Հաստատել Աշտարակ համայնքի 2024թ-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդին), համաձայն հավելված 4-ի:
6. Հաստատել Աշտարակ համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի:
7. Հաստատել Աշտարակ համայնքի 2024թ-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 6-ի:
8. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:
9. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ա Վ Ա Գ Ա Ն Ի`
ԿՈՂՄ - 22 |
|
ԴԵՄ- 0 ՁԵՌՆՊԱՀ - 0 |
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՐԿՈՍՅԱՆ ՄԵՐԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ ԱՐՇԱԿՅԱՆ ՄԵՐԻ ԴԱՏՈՒՄՅԱՆ ԱԼԲԵՐՏ ԴԱՏՈՒՄՅԱՆ ՏԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՏՈՆՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԺԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ |
ԲԱՎԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ ԱՐՍԵՆՅԱՆ ՄԻՇԱ ՄԿՐՏՉՅԱՆ ՆՈՐԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՍՈՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ ԳՆԵԼ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱԶԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Ս․ Օվոյանը չի մասնակցել քվեարկությանը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ |
Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: