ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2014 թվականի N 1085-Ն
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 21.12.17 N 1676-Ն, 09.02.23 N 150-Ն)
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 21.12.17 N 1676-Ն)
1. Սահմանել՝
1) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների դրամական ապահովության չափերը` համաձայն N 2 հավելվածի.
3) ոստիկանական ուսումնական հաստատությունում սովորողների դրամական ապահովության չափերը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 21.12.17 N 1676-Ն, 09.02.23 N 150-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 6 |
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 21.12.17 N 1676-Ն, 09.02.23 N 150-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 21.12.17 N 1676-Ն, 09.02.23 N 150-Ն)
2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորողներին տրվում է դրամական ապահովություն, որը սահմանվում է՝
1) շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) համար` ըստ շնորհված զինվորական կոչումների.
2) Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար` ըստ ուսումնառության կուրսերի և առաջադիմության.
3) օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար` ըստ ուսումնառության երկրների և առաջադիմության.
4) ոստիկանական ուսումնական հաստատությունների սովորողների համար` ըստ շնորհված զինվորական կոչումների:
(2-րդ կետը փոփ., լրաց. 21.12.17 N 1676-Ն, 30.07.20 N 1252-Ն, փոփ. 09.02.23 N 150-Ն, 14.09.23 N 1588-Ն)
3. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) դրամական ապահովությունը հաշվարկվում է զորակոչվելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու, իսկ ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների դրամական ապահովությունը` ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատությունում՝ սահմանված կարգով որպես կուրսանտ կամ սովորող գրանցվելու օրվանից մինչև սահմանված կարգով զորամասի (հաստատության) անձնակազմի ցուցակներից հանելու օրը:
3.1. (կետն ուժը կորցրել է 09.02.23 N 150-Ն)
4. Նախորդ զինվորական կոչման նկատմամբ սահմանված կարգով ավելի բարձր կամ ցածր զինվորական կոչում ստացած զինծառայողի համար հաշվարկվում է նոր զինվորական կոչմանը համապատասխանող դրամական ապահովություն:
5. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների համար դրամական ապահովություն չի հաշվարկվում զորամասի հրամանատարի (հաստատության պետի) հրամանով` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերով սահմանված դեպքերում:
(5-րդ կետը փոփ. 09.02.23 N 150-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 21.12.17 N 1676-Ն, 30.07.20 N 1252-Ն, փոփ. 09.02.23 N 150-Ն, 14.09.23 N 1588-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման |
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը փոփ. 21.12.17 N 1676-Ն, 09.02.23 N 150-Ն)
1. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) դրամական ապահովությունը, ըստ շնորհված զինվորական կոչումների, սահմանվում է.
NN |
Զինվորական կոչումը |
Ամսական չափը | |
հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար |
այլ զորամասեր | ||
1. |
Ավագ |
7 300 |
6 300 |
2. |
Ավագ սերժանտ |
7 000 |
6 000 |
3. |
Սերժանտ |
6 500 |
5 500 |
4. |
Կրտսեր սերժանտ |
6 000 |
5 000 |
5. |
Եֆրեյտոր |
5 600 |
4 600 |
6. |
Շարքային |
5 400 |
4 400 |
(1-ին կետը խմբ. 08.08.19 N 1017-Ն)
2. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավագ ենթասպայական կազմի պաշտոնների նշանակված շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) դրամական ապահովության չափերը չեն փոփոխվում: Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սպայական կազմի պաշտոնների նշանակված շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) համար սահմանվում է դրամական ապահովություն` 9800 դրամի չափով:
2.1. (կետն ուժը կորցրել է 09.02.23 N 150-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովությունը, ըստ ուսումնառության կուրսերի չափերի և առաջադիմության համար գործակիցների արտադրյալի, սահմանվում է`
(դրամ) |
|
(աղյուսակը խմբ. 14.09.23 N 1588-Ն)
(3-րդ կետը խմբ. 30.07.20 N 1252-Ն, փոփ., խմբ. 14.09.23 N 1588-Ն)
4. Օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովությունը, ըստ ուսումնառության երկրների և առաջադիմության համար չափերի հանրագումարի, սահմանվում է՝
(դրամ) |
Ամսական չափերը | ||||
ըստ ուսումնառության երկրների |
Ըստ առաջադիմության համար չափերի | |||
Ռուսաստանի Դաշնություն |
այլ օտարերկրյա պետություններ |
60,00%-ից մինչև 70,99%-ը |
71,00%-ից մինչև 79,99%-ը |
80,00% և բարձր |
10 000 |
100 000 |
15000 |
30000 |
45000 |
(աղյուսակը խմբ. 14.09.23 N 1588-Ն)
(4-րդ կետը փոփ. 29.01.16 N 67-Ն, խմբ. 30.07.20 N 1252-Ն, փոփ., խմբ. 14.09.23 N 1588-Ն)
5. Առաջադիմության համար դրամական ապահովությունը հաշվարկվում է կիսամյակային կամ հաջորդ կուրս փոխադրվելու գնահատման արդյունքներով` գնահատված կիսամյակին հաջորդող կիսամյակի ընթացքում: Առաջադիմության արդյունքների հիման վրա դրամական ապահովության համապատասխան ամսական չափը հաշվարկելու համար կուրսանտի միջին որակական գնահատականը (այսուհետ՝ ՄՈԳ) պետք է կազմի ռազմաուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 60,00%-ից մինչև 70,99%-ը կամ 71,00%-ից մինչև 79,99%-ը կամ 80,00% և բարձր: 60,00%-ից ցածր ՄՈԳ-ի դեպքում կուրսանտին առաջադիմության համար դրամական ապահովություն չի հաշվարկվում:
(5-րդ կետը լրաց. 30.07.20 N 1252-Ն, խմբ. 14.09.23 N 1588-Ն)
(հավելվածը փոփ. 29.01.16 N 67-Ն, փոփ., լրաց. 21.12.17 N 1676-Ն, խմբ. 08.08.19 N 1017-Ն, խմբ., լրաց. 30.07.20 N 1252-Ն, փոփ. 09.02.23 N 150-Ն, փոփ., խմբ. 14.09.23 N 1588-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման |
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
1. Ոստիկանական ուսումնական հաստատությունում սովորողների դրամական ապահովության չափերը, ըստ շնորհված ոստիկանության կոչումների, սահմանվում են.
(դրամ) |
NN |
Ոստիկանության կոչումը |
Ամսական |
1. |
Կրտսեր սերժանտ |
2819 |
2. |
Սերժանտ |
3250 |
3. |
Ավագ սերժանտ |
3667 |
4. |
Ավագ |
3903 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.09.2023, N 1588-Ն | 16.09.2023, N 1085-Ն | |
09.02.2023, N 150-Ն | 10.02.2023, N 1085-Ն | |
30.07.2020, N 1252-Ն | 01.09.2020, N 1085-Ն | |
08.08.2019, N 1017-Ն | 22.08.2019, N 1085-Ն | |
21.12.2017, N 1676-Ն | 04.01.2018, N 1085-Ն | |
29.01.2016, N 67-Ն | 11.02.2016, N 1085-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|