ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1588-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի «Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1085-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «շնորհված զինվորական կոչումների,» բառերը.
2) N 2 հավելվածում՝
ա. 3-րդ կետում «ըստ շնորհված զինվորական կոչումների, ուսումնառության տարիների և առաջադիմությանուղղ.» բառերը փոխարինել «ըստ ուսումնառության կուրսերի չափերի և առաջադիմության համար գործակիցների արտադրյալի» բառերով.
բ. 3-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
(դրամ) |
« |
|
», |
գ. 4-րդ կետում «ըստ ուսումնառության երկրների և առաջադիմության» բառերը փոխարինել «ըստ ուսումնառության երկրների և առաջադիմության համար չափերի հանրագումարի» բառերով,
դ. 4-րդ կետի աղյուսակի՝ ըստ առաջադիմության ամսական չափերի սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
ե. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Առաջադիմության համար դրամական ապահովությունը հաշվարկվում է կիսամյակային կամ հաջորդ կուրս փոխադրվելու գնահատման արդյունքներով` գնահատված կիսամյակին հաջորդող կիսամյակի ընթացքում: Առաջադիմության արդյունքների հիման վրա դրամական ապահովության համապատասխան ամսական չափը հաշվարկելու համար կուրսանտի միջին որակական գնահատականը (այսուհետ՝ ՄՈԳ) պետք է կազմի ռազմաուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 60,00%-ից մինչև 70,99%-ը կամ 71,00%-ից մինչև 79,99%-ը կամ 80,00% և բարձր: 60,00%-ից ցածր ՄՈԳ-ի դեպքում կուրսանտին առաջադիմության համար դրամական ապահովություն չի հաշվարկվում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա, ինչպես նաև առաջադիմության համար դրամական ապահովության հաշվարկման շրջանակներում սույն որոշման գործողությունը տարածվում է 2022/2023 ուսումնական տարում հաջորդ կուրս փոխադրվելու գնահատման արդյունքների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2023 թվական: