ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵՐՁԱՎԱՆ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2020 թվականի N 42-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵՐՁԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 06/27.1/28533-2020 ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի:
2. Համաձայնություն տալ, որ համայնքի ղեկավարը համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարի:
3. Համաձայնություն տալ համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեում չնախատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն:
4. Սահմանել 50 տոկոս չափաքանակ՝ համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ փոփոխություններ կատարելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Ավագանու անդամներ՝ |
Կողմ (5) |
Դեմ(0) |
Ձեռնպահ(0) |
1. Գրիգորյան Պ. 2. Եսայան Ա. 3. Կարապետյան Գ. 4. Մարտիրոսյան Վ. 5. Տոնոյան Ա. |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.10.2021, N 39-Ն | 08.10.2021, N 42-Ն | |
14.06.2021, N 26-Ն | 19.06.2021, N 42-Ն | |
12.02.2021, N 6-Ն | 01.06.2021, N 42-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|