600.0301.31.08.23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 օգոստոսի 2023 թվականի |
N 301-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) ԷԲՑ կանոնների 18-րդ կետի 1-ին ենթակետում «ֆորս մաժորի» բառերից առաջ լրացնել «չի գտնվում» բառերը,
2) ԷԲՑ կանոնների 69-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև նույն օրվա ժամը 13։00-ը, հաջորդող երկրորդ աշխատանքային օրվա համար, իսկ եթե դրան հաջորդող օրերը ոչ աշխատանքային օրեր են, նաև այդ օրերի և դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրվա համար:»,
3) ԷԲՑ կանոնների 141-րդ կետի 3.2-րդ ենթակետում «թույլատրելի հզորության» բառերից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված` ԻԷԱ-ի տեղակայանքների դրվածքային հզորության առավելագույն» բառերը,
4) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 236.1-ին և 236.2-րդ կետերով.
«236.1. Սպառողի էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների (անկախ Սահմանազատման կետից) շահագործման և սպասարկման (այդ թվում՝ նորոգման, փոխարինման, պահպանման) պարտականությունը և դրանից բխող ծախսերը կրում է Բաշխողը՝
1) բազմաբնակարան շենքի Սպառողի դեպքում՝ մինչև Սպառողի բնակարանը,
2) 0,22 կՎ լարմամբ սնվող Սպառողի դեպքում (բացառությամբ բազմաբնակարան շենքի Սպառողի)` մինչև Սպառողի շենքի, շինության կամ տարածքի կանգնակը կամ բաշխիչ վահանը՝ բացառությամբ ԷԲՑ կանոնների 236.2-րդ կետով նախատեսված դեպքի,
3) 0,4 կՎ և բարձր լարմամբ սնվող Սպառողի դեպքում՝ մինչև Հաշվառման քարտով կամ Պայմանագրով ամրագրված Սահմանազատման կետը` բացառությամբ ԷԲՑ կանոնների 236.2-րդ կետով նախատեսված դեպքի:
236.2. ԷԲՑ կանոնների 236․1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված Սպառողի էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների՝ իր տնօրինման կամ տիրապետման տարածքում գտնվելու դեպքում դրանց պահպանման պարտականությունը, իսկ այն դեպքում, երբ առկա է երրորդ անձանց ապօրինի ներգործություն (սպառում)՝ դրանց հետ կապված ծախսերը և այլ բացասական ռիսկերը ևս, կրում է Սպառողը։».
5) ԷԲՑ կանոնների 33-րդ գլխի վերնագրում «էլեկտրական էներգիայի» բառերից առաջ լրացնել «Բաշխողի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲաղրամՅԱՆ |
31 օգոստոսի 2023 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 սեպտեմբերի 2023 թվական: