ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 530-Ա
«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 73,256,360 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 530-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը |
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի բնապահպանական պայմանների բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ, Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Թբիլիսյան խճ. 2, ՀՎՀՀ՝ 07610657 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
73 256 360 դրամ, որից 1 508 000 դրամը նախորդ տարվա կրեդիտորական պարտքի մնացորդը |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հուլիսի 7–ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31–ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի միջև 2021 թվականի մարտի 3-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2023 թվականի ծրագիր` 2023 թվականի հուլիսի 7–ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31–ը – 71 748 360 դրամ, այդ թվում՝ 1. Ծառայությունների ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 16 824.0 հազար դրամ, 2. Աշխատանքների ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 5 628.26 հազար դրամ, 3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 898.9 հազար դրամ, 4. Գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 5 428.0 հազար դրամ, 5. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 19 180.0 հազար դրամ, 6. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 984.85 հազար դրամ, 7. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 1 669.35 հազար դրամ, 8. Վարչական սարքավորումների ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 1 585.0 հազար դրամ, 9. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 4 050.0 հազար դրամ, 10. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի ենթակայության տակ գտնվող անձնակազմի պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարումների համար ծախսեր (3 – 4-րդ եռամսյակ) – 15 500.0 հազար դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 16 824.0 հազար դրամ, այդ թվում` 1.1. էլեկտրականության բաշխում – 1 700.0 հազար դրամ, 1.2. գազի բաշխում – 2 400.0 հազար դրամ, 1.3. պատվիրատուի սպառման համակարգի միացում էլեկտրական ցանցին – 70.0 հազար դրամ, 1.4. կոյուղու մաքրման ծառայություններ – 50.0 հազար դրամ, 1.5. աղբամանների մաքրման ծառայություններ – 72.0 հազար դրամ, 1.6. տեղամասերից աղբի հավաքման ծառայություններ – 450.0 հազար դրամ, 1.7. խմելու ջրի բաշխում – 350.0 հազար դրամ, 1.8. բջջային հեռախոսների ծառայություններ – 472.0 հազար դրամ, 1.9. հանրային հեռախոսային ծառայություններ – 250.0 հազար դրամ, 1.10. համացանց – 828.0 հազար դրամ, 1.11. համացանցային էջերի հոսթինգի ծառայություններ – 28.8 հազար դրամ, 1.12. փոստային ծառայություններ – 100.0 հազար դրամ, 1.13. դոմենային անվանումներ – 12.0 հազար դրամ, 1.14. փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ – 800.0 հազար դրամ, 1.15. տվյալների բազայի համակարգչային ծրագրային փաթեթներ – 314.0 հազար դրամ, 1.16. մեքենաների նավիգացիոն ծառայություններ – 768.0 հազար դրամ, 1.17. հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում – 28.8 հազար դրամ, 1.18. պարեկային ծառայություններ – 660.0 հազար դրամ, 1.19. փաստաբանական ծառայություններ – 600.0 հազար դրամ, 1.20. հակահրդեհային ծառայություններ – 112.4 հազար դրամ, 1.21. արխիվացման ծառայություններ – 45.0 հազար դրամ, 1.22. գույքի գնահատման ծախսեր – 50.0 հազար դրամ, 1.23. գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություններ – 53.0 հազար դրամ, 1.24. էլեկտրական սարքերի վերանորոգման ծառայություններ – 100.0 հազար դրամ, 1.25. ջեռուցման համակարգերի վերանորոգման ծառայություններ – 100.0 հազար դրամ, 1.26. վճարահաշվարկային սարքի ծառայության վճար – 260.0 հազար դրամ, 1.27. նախագծանախահաշվային ծախսեր – 300.0 հազար դրամ, 1.28. մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում – 4 600.0 հազար դրամ, 1.29. ներքին ցանցի վերանորոգման ծառայություններ – 50.0 հազար դրամ, 1.30. համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ – 1 200.0 հազար դրամ: 2. Աշխատանքների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 5 628.26 հազար դրամ, այդ թվում՝ 2.1. հատակի ծածկերի փռման աշխատանքներ – 1 000.0 հազար դրամ, 2.2. շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ – 4 628.26 հազար դրամ: 3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 898.9 հազար դրամ, այդ թվում՝ 3.1. գրասենյակային ապրանքներ – 898.9 հազար դրամ, 4. Գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) –5 428.0 հազար դրամ, այդ թվում՝ 4.1. գարի – 1 080.0 հազար դրամ (4500 կգ), 4.2. եգիպտացորեն – 768.0 հազար դրամ (3200 կգ), 4.3. գազար - 390.0 հազար դրամ (1300 կգ), 4.4. բազուկ - 390.0 հազար դրամ (1300 կգ), 4.5. պատրաստի անասնակեր գյուղատնտեսական և այլ կենդանիների համար – 560.0 հազար դրամ (1600 կգ), 4.6. պատրաստի անասնակեր գյուղատնտեսական և այլ կենդանիների համար – 620.0 հազար դրամ (2000 կգ), 4.7. չոր կեր – 1 500.0 հազար դրամ (15000 կգ), 4.8. հանքային ֆոսֆատային պարարտանյութեր – 120.0 հազար դրամ (150 կգ): 5. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 19 180.0 հազար դրամ, այդ թվում` 5.1. սեղմված բնական գազ – 6 900.0 հազար դրամ (23000 կգ), 5.2. բենզին «ռեգուլյար» – 5 040.0 հազար դրամ (14000 լիտր), 5.3. դիզելային վառելիք, ամառային – 5 200.0 հազար դրամ (10000 լիտր), 5.4. կապարաթթվային կուտակիչներ, 65Ա – 160.0 հազար դրամ (4 հատ), 5.5. կապարաթթվային կուտակիչներ, 75Ա – 180.0 հազար դրամ (4 հատ), 5.6. կապարաթթվային կուտակիչներ, 90Ա – 200.0 հազար դրամ (4 հատ), 5.7. ավտոմեքենաների անիվներ, 215/65R16 – 560.0 հազար դրամ (16 հատ), 5.8. ավտոմեքենաների անիվներ, 225/75R16 – 660.0 հազար դրամ (12 հատ), 5.9. ավտոմեքենաների անիվներ, 265/65R17 – 280.0 հազար դրամ (4 հատ): 6. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 984.85 հազար դրամ, այդ թվում` 6.1. կենցաղային և հանրային սննդի նյութեր – 984.85 հազար դրամ: 7. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 669.35 հազար դրամ, այդ թվում` 7.1. լինոլեում – 1 150.0 հազար դրամ (250 մ2), 7.2. հատուկ նպատակային այլ նյութեր – 519.35 հազար դրամ: 8. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 585.0 հազար դրամ, այդ թվում` 8.1. տեսաձայնային սարքեր – 100.0 հազար դրամ (1 հատ), 8.2. տեսագրող սարքեր - 370.0 հազար դրամ (7 հատ), 8.3. ցանցային բաժանարար – 365.0 հազար դրամ (5 հատ), 8.4. նավիգացիոն սարքեր - 750.0 հազար դրամ (1 հատ): 9. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4 050.0 հազար դրամ, այդ թվում` 9.1. համակարգչային տերմինալներ - 800.0 հազար դրամ (1 հատ), 9.2. ավտոմեքենաների կայանման հսկման սարքեր – 3 000.0 հազար դրամ (1 հատ), 9.3. գազի բալոններ - 250.0 հազար դրամ (1 հատ): |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր – 13 957.1 հազար դրամ 1. Ծառայությունների ձեռքբերում – 9 404.0 հազար դրամ 2. Աշխատանքների ձեռքբերում – 1 000.0 հազար դրամ 3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում – 898.9 4. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում – 984.85 հազար դրամ 5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում – 1 669.35 հազար դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով և Շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, Շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16–ի N 66–Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25–րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազոր մարմնին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |