Գլխավոր տեղեկություն
Номер
N 1175-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.09.26/47(921).1 Հոդ.1055.11
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.09.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.09.2012
Дата вступления в силу
27.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2012 թվականի N 1175-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 14.01.21 N 47-Ն)

 

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 09.03.17 N 214-Ն)

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2012 թ. սեպտեմբերի 19
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
սեպտեմբերի 13-ի N 1175-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

(վերնագիրը փոփ. 14.01.21 N 47-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից (այսուհետ` տեսչական մարմին) իրականացվող դիտարկման ընթացքում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելուն ուղղված հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգի հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 09.03.17 N 214-Ն, 14.01.21 N 47-Ն)

2. Տեսչական մարմնի կողմից իրականացվող հսկիչ գնում է համարվում դիտարկման ընթացքում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված գնումը:

(2-րդ կետը փոփ. 09.03.17 N 214-Ն, 14.01.21 N 47-Ն)

3. Հսկիչ գնումն իրականացվում է դիտարկման ընթացքում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով:

(3-րդ կետը փոփ. 09.03.17 N 214-Ն)

4. Հսկիչ գնումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի՝ դիտարկում իրականացնելու մասին հրամանի հիման վրա, որի պատճենն ստորագրությամբ հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Դիտարկում իրականացնելու մասին հրամանում ներառվում են նաև հսկիչ գնում իրականացնելու դեպքը (դեպքերը), վայրը (համայնքը, Երևանում՝ վարչական շրջանը), ինչպես նաև նպատակը:

(4-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

5. Հսկիչ գնման արդյունքում տեղում կազմվում է արձանագրություն` երկու օրինակից, որի ձևը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը: Արձանագրության մեջ նշվում են հրամանի համարը, ամսաթիվը, արձանագրության կազմման վայրը, հսկիչ գնման իրականացման վայրը, ժամանակը, հսկիչ գնումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), տեղեկատվություն գնված ապրանքների մասին (անվանումը, քանակը, գինը (արժեքը), փաթեթավորումը): Արձանագրություններն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձինք և տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն արձանագրության մյուս օրինակի ստորին հատվածում նշում է իր անունը, ազգանունը, ստորագրում է, իսկ առարկություններ ունենալու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք գրավոր ներկայացնում է տեսչական մարմին: Ստորագրելուց կամ ստանալուց հրաժարվելու կամ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու անհնարինության դեպքում արձանագրությունը հանձնվում է պատվիրված փոստով՝ ստանալու մասին ծանուցմամբ:

(5-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

6. Տեսչական մարմնի կողմից իրականացվող հսկիչ գնումները ֆինանսավորվում են տեսչական մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին՝ տեսչական մարմնի ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կողմից: Հսկիչ գնումը կատարվում է հսկիչ գնումից առաջ ստացված գումարով, որը տեսչական մարմնի ֆինանսատնտեսական ստորաբաժանման կողմից փոխանցվում է հսկիչ գնում կատարող պաշտոնատար անձի հաշվին, իսկ հսկիչ գնումն անկանխիկ կատարելու անհնարինության դեպքում, տրամադրվում է կանխիկ, որի համար հսկիչ գնում կատարող պաշտոնատար անձը ներկայացնում է հսկիչ գնում կատարելու մասին հրամանը և զեկուցագիր, որտեղ նշվում է գնվող ապրանքի (ապրանքների) անվանումը, ապրանքանիշը, քանակը և կատարվելիք ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը:

(6-րդ կետը խմբ. 09.03.17 N 214-Ն, փոփ. 14.01.21 N 47-Ն)

7. Հսկիչ գնում կատարած պաշտոնատար անձը հսկիչ գնումն ավարտելուց հետո մեկօրյա ժամկետում տեսչական մարմնի ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանմանը ներկայացնում է գնված ապրանքի (ապրանքների) և կատարած ծախսերի վերաբերյալ զեկուցագիր, հսկիչ գնման արդյունքում կազմված արձանագրության պատճենները, ինչպես նաև ապրանքի գնման հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնը կամ վճարումը հաստատող այլ փաստաթուղթ: Հսկիչ գնման արդյունքում կատարված ծախսը վերցված գումարից ավելի լինելու դեպքում, հսկիչ գնում կատարած պաշտոնատար անձը ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումից ստանում է տարբերությունը, իսկ պակաս լինելու դեպքում՝ տարբերությունը վերադարձնում տեսչական մարմնի ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանմանը:

(7-րդ կետը խմբ. 09.03.17 N 214-Ն, փոփ. 14.01.21 N 47-Ն)

8. Հսկիչ գնմամբ ձեռք բերված` շուտ փչացող (որոնց պահպանման ժամկետը, սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան, չի գերազանցում 7 օրը) ապրանքները (բացառությամբ հանրային սննդի օբյեկտներում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների անմիջական սպառման դեպքերի) ձեռք բերելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմանը հաջորդող օրը, հսկիչ գնում կատարած անձի կողմից լուսանկարահանվում են, իսկ անհրաժեշտության դեպքում` տեսանկարահանվում` արդյունքները կցելով գործին: Գործում պահպանվում են նաև ապրանքի չփչացող բաղադրամասերը (պիտակ, տուփ, տարա և այլն), եթե դրանք վարչական վարույթում կարող են հանդիսանալ որպես ապացույց:

9. Անհրաժեշտության դեպքում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքներն ուղարկվում են լաբորատոր փորձաքննության:

10. Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները պահպանելու և, անհրաժեշտության դեպքում, որպես ապացույց օգտագործելու նպատակով տեսչական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կամ տարածքային մարմինների աշխատողի կողմից վարվում է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների գրանցամատյան (այսուհետ` գրանցամատյան)՝ համաձայն N 1 ձևի, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնում կատարելու մասին հրամանը, հսկիչ գնման օրը, ժամը, հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքը, ապրանքի պիտանիության ժամկետը, ապրանքն ի պահ հանձնելու օրը, ժամը, ապրանքն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ապրանքն ընդունող և հանձնող անձանց ստորագրությունները, ինչպես նաև ապրանքը փորձաքննության ուղարկելու կամ սույն կարգի 12-րդ կետով նախատեսված միջոցառումներն իրականացնելու դեպքում գրանցամատյանում կատարվում է համապատասխան նշում:

(10-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

11. Տեսչական մարմնի երկու և ավելի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից դիտարկման իրականացման դեպքում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների գրանցամատյանը վարվում է այն ստորաբաժանման կողմից, որը ներկայացնում է տվյալ խմբի ղեկավարը:

(11-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

12. Եթե վերացել է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները (բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված ապրանքների) որպես ապացույց օգտագործելու անհրաժեշտությունը, ապա այդ ապրանքները`

1) տեսչական մարմնի ղեկավարի գրությամբ կարող են հանձնվել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններին կամ համայնքային փոքր տներին՝ փոխադարձ գրավոր համաձայնության հիման վրա.

2) հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների ոչնչացման նպատակով՝ տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից (այսուհետ` աշխատանքային խումբ) ոչնչացվում են, եթե կորցրել են իրենց սկզբնական հատկանիշները և հետագա օգտագործման համար այլևս պիտանի չեն:

(12-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն, 03.08.23 N 1304-Ն)

13. Աշխատանքային խմբի կողմից հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների ոչնչացումից հետո կազմվում է ապրանքների ոչնչացման ակտ (այսուհետ` ակտ)՝ համաձայն N 2 ձևի, որում նշվում են ոչնչացված ապրանքի անվանումը, ծավալը (քանակը, քաշը), աշխատանքային խմբի անդամների պաշտոնները, անունները, ազգանունները, ոչնչացման ամսաթիվը, ժամը: Ակտն ստորագրվում է աշխատանքային խմբի բոլոր անդամների կողմից և կցվում է գործին:

14. Սույն կարգի 8-րդ կետում նշված ապրանքները լուսանկարահանվելուց և (կամ) տեսանկարահանվելուց հետո ոչնչացվում են՝ սույն կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀՍԿԻՉ ԳՆՄԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

Գրառ-
ման համարը

Հսկիչ գնում կատարելու մասին հրամանի ընդունման ամիսը, ամսաթիվը, համարը

Հսկիչ գնում կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը

Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքի անվանումը

Հսկիչ գնման օրը, ժամը

Ապրանքի պիտանիու-թյան ժամկետը

Ապրանքն ի պահ հանձնելու օրը, ժամը

Ապրանքն ընդունող պաշտոնա-
տար անձի պաշտոնը, անունը, ազգանունը

Ապրանքն
ընդունող
անձի ստորագրու-թյունը

Ապրանքն
հանձնող անձի ստորագրու-թյունը

Ապրանքը փորձաքննության ուղարկելու
օրը, ժամը

Ապրանքի ոչնչացման ակտի համարը, օրը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       
                       

Ձև N 2

 

Ա Կ Տ

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 ____ ______________ 201  թ.

 ________________________________
(կազմման վայրը)

___________________________________________________________________

 (աշխատանքային խմբի անդամի պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________________________________________________________

 (աշխատանքային խմբի անդամի պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________________________________________________________

 (աշխատանքային խմբի անդամի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 20  թ. _____________ _____ -ի N_______ հրամանի` ոչնչացվեցին հետևյալ ապրանքները՝

Ոչնչացված ապրանքի անվանումը

Ծավալը
 (քանակը, քաշը)

1.

 

2.

 

3.

 

4.

 

Աշխատանքային խմբի անդամներ`

 _______________________________________

 ___________________

 (անունը, ազգանունը)

 (ստորագրությունը)

 ___________________________________

 ___________________

 (անունը, ազգանունը)  

 (ստորագրությունը)

 ___________________________________

___________________

 (անունը, ազգանունը)

 (ստորագրությունը)

  

  

 _____ _________________ 201  թ.

 

 

(ձևը փոփ. 14.01.21 N 47-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 09.03.17 N 214-Ն, փոփ. 14.01.21 N 47-Ն, 03.08.23 N 1304-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.08.2023, N 1304-Ն 13.08.2023, N 1175-Ն
14.01.2021, N 47-Ն 20.01.2021, N 1175-Ն
09.03.2017, N 214-Ն 16.03.2017, N 1175-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան