ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2017 թվականի |
թիվ 128 |
քաղ. Մոսկվա |
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 434-րդ հոդվածի 1-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ դիմումի ձևը.
Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ դիմումի ձևը լրացնելու կարգը․
լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու համար դիմումի մեջ նշված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի ցանկը։
2. Սահմանել, որ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԿ 10.03.22 թիվ 36)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 06 դեկտեմբերի 2021 թվական: