ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2023 թվականի N 1118-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ Հ1 ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ Հ1 ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի 67/1 դպրոց հասցեում գտնվող՝ 741.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը և 0,2693 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 25062014-06-0001 վկայական) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի հ1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) տնօրինությանը:
2. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի հ1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 37.210.00467 ) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 222.210.00194):
3. Սահմանել, որ՝
1) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի հ1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի հ1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև փոխանցման ակտի, գույքի կազմի և արժեքի, միացման պայմանագրի և նշված գույքի հանձնման-ընդունման ակտի հաստատումը.
2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը.
3) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի հ1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.
4) սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը:
5. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում լուծել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի հ1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության 2017 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 234/0017 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի հ1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
6. Կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի հ1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի 67/1 դպրոց հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |