ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
27 հունիսի 2023թ. |
N 816-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՎԱՐՁՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքներում վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցների կայանման վայրերի ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար |
Լ. Հովհաննիսյան |
2023 թ. հունիսի 27 Երևան |
|
Հավելված Երևան քաղաքի ավագանու2023 թվականի հունիսի 27-ի N 816-Ն որոշման |
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՎԱՐՁՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ
Հ/Հ |
Երևան քաղաքի վարչական շրջան |
Հասցե |
1. |
Էրեբունի |
Խաղաղ Դոնի փողոցի հ.2/14 հասցեի դիմացի հատված |
2. |
Էրեբունի |
Արցախի պողոտայի հ.42/1 հասցեի դիմացի հատված |
3. |
Նոր Նորք |
Դավիթ Բեկի փողոցի h․155 և Թևոսյան փողոցի h․7 հասցեներից մինչև Ա.Հովհաննիսյան փողոցի խաչմերուկ ընկած հատված |
4. |
Շենգավիթ |
Շիրակի փողոց h.1 հասցեից մինչև Ներքին Շենգավիթ 13-րդ փողոց ընկած հատված |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: