ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2023 թվականի N 1081-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին՝
1) Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի շրջանակներում «Ժոնգ-Թոնգ Բաս Հոլդինգ ԿՈ» (ZHONGTONG BUS HOLDING CO LTD) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ապրանքի մատակարարման գնման N «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-22/234-1» պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա. պայմանագրի N 1 հավելվածի «Տեխնիկական բնութագիր-Գնման ժամանակացույց*» աղյուսակի «միավոր գինը/ՀՀ դրամ» սյունակում «44249499,36» թիվը փոխարինել «36874582․8» թվով,
բ. պայմանագրի N 1 հավելվածի «Տեխնիկական բնութագիր-Գնման ժամանակացույց*» աղյուսակի «ընդհանուր քանակը» սյունակում «150» թիվը փոխարինել «180» թվով,
գ. պայմանագրի N 1 հավելվածի «Տեխնիկական բնութագիր-Գնման ժամանակացույց*» աղյուսակի «մատակարարման ենթակա քանակը» սյունակում «150» թիվը փոխարինել «180» թվով,
դ. պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 180 օրացուցային օրով՝ սույն որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները,
ե. պայմանագրի N 1 հավելվածի «Տարողություն» պարբերությունում «առնվազն 22+1 նստատեղերի առկայություն (ներառյալ վարորդի 1 նստատեղը), առնվազն 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորություն» բառերը փոխարինել «առնվազն 22+1 նստատեղերի առկայություն (ներառյալ վարորդի 1 նստատեղը և առանց հաշմանդամի սայլակի առկայության), առնվազն 37 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորություն» բառերով,
զ. պայմանագրի N 1 հավելվածի «Շարժիչ» պարբերությունում «պետք է աշխատի սեղմված բնական գազով (մեթան), որը համապատասխանում է Եվրո-5 բնապահպանական ստանդարտին, առնվազն 200 ձիաուժ հզորությամբ (147 կՎտ)» բառերը փոխարինել «պետք է աշխատի սեղմված բնական գազով (մեթան), որը համապատասխանում է Եվրո-5 բնապահպանական ստանդարտին, առնվազն 200 ձիաուժ հզորությամբ (143 կՎտ)» բառերով,
է. պայմանագրի N 1 հավելվածի «Կասեցման համակարգ» պարբերությունում «անկախ առջևի կասեցում» բառերը փոխարինել «անկախ առջևի կասեցում, պնևմատիկ շոկ կլանիչներով,» բառերով,
ը. պայմանագրի N 1 հավելվածի «Կառուցվածքային և տեխնիկական այլ ստանդարտներ» պարբերությունում «անհրաժեշտ պարագաներով հագեցած և 9350 կգ-ից ոչ ավելի ավտոբուսի քաշ» բառերը փոխարինել «անհրաժեշտ պարագաներով հագեցած և 9900 կգ-ից ոչ ավելի ավտոբուսի քաշ» բառերով,
թ. պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված պահեստամասերի անվանումը և քանակը սահմանող աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
ժ. «Ժոնգ-Թոնգ Բաս Հոլդինգ» ԿՈ (ZHONGTONG BUS HOLDING CO LTD) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետով և պայմանագրի 6.2-րդ կետով հաստատված՝ մատակարարման ուշացման համար նախատեսվող տույժերը:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 18-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1081-Ա որոշման |
« |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |