ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2023 թվականի N 1200-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2228-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»․
2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված)՝
ա․ 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) ֆաքսիմիլային սարքավորումներ 8443 32 300 0»,
բ․ հավելվածի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ե) հեռախոսային ապարատներ` բջջային կամ այլ անլար կապի ցանցերի համար 8517 300 0, 8517 400 0»,
գ. հավելվածի «թ» և «ժ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել․
3) հավելվածի 4-րդ կետում «շուկա մուտք գործելուն» բառերը փոխարինել «շուկայահանմանը» բառով․
4) հավելվածի 5-րդ կետում «1-ին կետի «է», «ը» և «ժա» ենթակետերում» բառերը փոխարինել «1-ին կետում» բառերով․
5) հավելվածի 6-րդ կետի՝
ա․ «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«դ) ռադիոալիքներ` էլեկտրամագնիսական ալիքներ, որոնց հաճախականությունները պայմանականորեն սահմանափակված են 3000 ԳՀց հաճախականությունից ցածր, տարածվում են տարածությունում առանց արհեստական ալիքատարի»,
բ․ «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ը) վնասակար խանգարում՝ խանգարում, որը խոչընդոտում է ռադիոնավիգացիոն ծառայության գործունեությանը կամ անվտանգությանը կամ էապես վատթարացնում է որակը, դժվարացնում է կամ բազմակի անգամ ընդհատում է ռադիոկապի ծառայության աշխատանքը, որը գործում է՝ համաձայն հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի կանոնակարգի․
6) հավելվածի III բաժնի վերնագրի «ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» բառերով․
7) հավելվածի 10-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) օգտագործողի անվտանգության և առողջության պահպանումը՝ ներառյալ համապատասխանությունը Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 որոշմամբ հաստատված՝ «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին,
բ) էլեկտրամագնիսական համատեղելիության պահպանումը՝ ներառյալ համապատասխանությունը Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879 որոշմամբ հաստատված՝ «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի դրույթներին:»․
8) հավելվածի 11-րդ կետում «միջամտությունից խուսափելու նպատակով և վերգետնյա տիեզերական» բառերը փոխարինել «խանգարումից խուսափելու նպատակով և վերգետնյա ու տիեզերական» բառերով․
9) հավելվածի 14-րդ և 16-րդ կետերում «ԳՕՍՏ Ռ 51287 և ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 32068 և ԳՕՍՏ ԻԷԿ 60065» բառերով․
10) հավելվածի VI բաժնում 17-րդ կետի «17» թիվը փոխարինել «17.1» թվով․
11) հավելվածի 24-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն» բառերը փոխարինել «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879» բառերով․
12) հավելվածի 28-րդ կետում «պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով» բառերով․
13) հավելվածի IX բաժնով նախատեսված ստանդարտների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 180-րդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2023 թվական: