ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2023 թվականի N 708-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Դավիթ Հակոբի Թորոսյանին (անձնագիր` 005961693, տրված` 04.07.2017 թվականին, 005-ի կողմից) սեփականության իրավունքով պատկանող UAZ 3163-175 PATRIOT 2.7 մակնիշի (թողարկման տարեթիվ՝ 2016 թվական, վկայական` 01YY080015, նույնացման համար (VIN XTT316300H1004672), հենասարքը (ամրաշրջանակ)՝ 316300G0563522) 4.000.000 դրամ արժեքով թեթև մարդատար մեքենան (այսուհետ՝ գույք) և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել Դավիթ Թորոսյանի հետ`
1) նվիրատվության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով նաև, որ պայմանագրի կնքման, գույքի պետական գրանցման և հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
2) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
11.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |