Գլխավոր տեղեկություն
Номер
N 660-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.05.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
04.05.2023
Дата вступления в силу
05.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2023 թվականի N 660-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» N 1467-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին հավելվածում՝

ա. 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ՝ տրանսպորտային միջոցներ, որոնցով երթևեկում են Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վարչապետի թեկնածուն, Հանրապետության պաշտոնաթող նախագահը, պաշտոնաթող վարչապետը, Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների, կառավարությունների, օրենսդիր մարմինների և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները, նրանց ուղեկցող անձինք և հատուկ պետական պաշտպանության ենթակա այլ անձինք, ինչպես նաև ուղեկցման ընթացքում պետական պահպանության իրականացումն ապահովող անձինք.»,

բ. 9-րդ կետում «պետական պահպանության ծառայության պետի հրամանով» բառերը փոխարինել «պահպանության ծառայության պետի կամ նրան փոխարինող անձի հրամանով (հանձնարարությամբ)» բառերով,

գ․ 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«28. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ընթացքում երթևեկության արագությունն ընտրվում է շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարի որոշմամբ՝ հաշվի առնելով ճանապարհային պայմաններն ու անվտանգության ապահովման հանգամանքները, և այն չպետք է գերազանցի՝ բնակավայրերում՝ 100 կմ/ժ-ը, բնակավայրերից դուրս՝ 120 կմ/ժ-ը՝ բացառությամբ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթևեկող անձանց կամ անվտանգությունն ապահովելու նպատակով ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով երթևեկող անձանց վրա հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքերի։ Տեղանքի բարձր ռելիեֆի և ճանապարհային անբարենպաստ պայմանների ժամանակ երթևեկության արագությունը կարող է նվազեցվել շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարի որոշմամբ։»,

դ. 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«30․ Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ժամանակ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների, ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլների և մոտոցիկլետների վարորդները պատասխանատու են երթևեկության անվտանգության, այդ թվում՝ սահմանված արագության պահպանման համար:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

04.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան