ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2023 թվականի N 651-Ա
«ԱՎՏՈՄԱՏԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ» կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «դ» կետերը, 16-րդ և 18-րդ հոդվածները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով հաստատված ցանկի 10-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) իր ենթակայության՝ 1,423,112.3 հազ. դրամ (ներառյալ 492,047.622 հազ. դրամ հողի կադաստրային արժեքը) գնահատված ակտիվներ ունեցող «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն, գտնվելու վայրը` ք. Երևան, Թևոսյան 3/1) 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (92 հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 12000 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնելու համար, նախապատվության իրավունքով 445,224.383 հազ. դրամ արժեքով, ուղղակի վաճառքի ձևով առաջարկել ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը` «ՌԱՖԷԼԳՐԻԳ» փակ բաժնետիրական ընկերությանը: Ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջ կողմից իր նախապատվության իրավունքից չօգտվելու դեպքում նույն արժեքով այն առաջարկել ընկերությանը: Նախապատվության իրավունքի իրականացման ժամկետ սահմանել գրավոր առաջարկը ստանալու պահից 30 օրվանից ոչ շուտ և 60 օրվանից ոչ ուշ:
2. Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը նույն արժեքով ներկայացնել մասնավորեցման դասական աճուրդով՝ մեկնարկային գին սահմանելով 445,224.383 հազ. դրամ:
3. Սահմանել ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2023 թվականի հունվարի 27-ին (գնահատման պահ) գնահատված արժեքը 556,530.478 հազ. դրամ՝ առանց հողի կադաստրային արժեքի (1.977 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի գնահատված արժեքը կազմում է 691,435.98 հազ. դրամ, այդ թվում՝ գնահատման պահին գործող հողի կադաստրային արժեքը՝ 492,047.622 հազ. դրամ)։
4. Սահմանել, որ հետագայում հողամասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման, իրավաբանական անձի բաժնետոմսի դիմաց բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին հանձնման դեպքում ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ վճարման պահին գործող կադաստրային արժեքը:
5. Ընկերության գնահատված պարտավորությունները 2022 թվականի հոկտեմբերի 1-ի (հաշվետու ժամանակահատված) դրությամբ կազմել են 374,534.20 հազ. դրամ, այդ թվում՝
1) երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ՝ 88,731.0 հազ.
2) վարկերի և փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսներ՝ 73,267.0 հազ. դրամ.
3) կրեդիտորական պարտքեր գնումների գծով՝ 2,303.80 հազ. դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 7,049.70 հազ. դրամ.
5) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով՝ 224.9 հազ. դրամ.
6) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 26,529.4 հազ. դրամ.
7) ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 158,803.6 հազ. դրամ.
8) կարճաժամկետ փոխառություններ՝ 17,400.0 հազ. դրամ.
9) այլ կրեդիտորական պարտքեր՝ 224.8 հազ. դրամ։
6. Ընկերության պարտավորությունները 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմել են 400,610.9 հազ. դրամ, այդ թվում՝
1) երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ՝ 88,731.0 հազ. դրամ.
2) վարկերի և փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսներ՝ 119,406.5 հազ. դրամ.
3) կրեդիտորական պարտքեր գնումների գծով՝ 1,822.2 հազ. դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 6,550.70 հազ. դրամ.
5) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով՝ 298.7 հազ. դրամ.
6) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 29,573.4 հազ. դրամ.
7) ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 136,828.4 հազ. դրամ.
8) կարճաժամկետ փոխառություններ՝ 17,400.0 հազ. դրամ։
7. Ընկերության 2017-2022 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով շահութաբաժինների վճարման գծով պարտավորություններ չկան։
8. Կոմիտեի նախագահին՝
1) նախապատվության իրավունքից օգտվելու դեպքում մասնավորեցման սուբյեկտների (այսուհետ` մասնավորեցման սուբյեկտ) կողմից բաժնետոմսերի գնման առաջարկի վերաբերյալ պատասխան ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել բաժնետոմսերի արժեքի վճարման հանձնարարագիր՝ սահմանելով, որ մասնավորեցման սուբյեկտը պարտավոր է վճարման հանձնարարագիրը ստանալուց հետո մեկամսյա ընթացքում ամբողջությամբ վճարել բաժնետոմսերի արժեքը.
2) մասնավորեցման սուբյեկտի կողմից բաժնետոմսերի արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ մասնավորեցման սուբյեկտը պարտավորվում է՝
ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները,
բ. մեկամսյա ժամկետում բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում.
3) նախապատվության իրավունքից չօգտվելու դեպքում աճուրդը կազմակերպել և անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
5) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները,
բ. մեկամսյա ժամկետում բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում։
9. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։ Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արդյունքների արձանագրությունը չստորագրելու, սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարելու կամ պայմանագիր չկնքելու դեպքերում աճուրդի մասնակցության նախավճարը չի վերադարձվում, և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
10. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
04.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|