ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 204 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 204 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 15-րդ կետում՝
ա) 42-րդ ենթակետի քսանիններորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «մարմիններին.» բառը փոխարինել հետևյալ բովանդակությամբ տեքստով. «մարմիններին։ Մաքսային վճարների վճարման արտոնությունների առկայությունը հաստատող փաստաթղթի անվանման դիմաց նշվում է այդ փաստաթղթում նշված՝ ապրանքի հերթական համարը և «/» բաժանիչ նշանը.».
բ) 45-րդ ենթակետի՝
առաջին պարբերությունում (աղյուսակից հետո) «(այսուհետ՝ վճարներ)» բառերից առաջ ավելացնել «(այդ թվում Օրենսգրքին և (կամ) Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան վճարման ենթակա տույժերի, տոկոսների գումարների վերաբերյալ)» բառերը.
ութերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.
«Տույժերի, տոկոսների գումարների վերաբերյալ տեղեկությունները նշվում են ԱՀ-ի գլխավոր թերթի վրա՝
առանձին՝ ըստ տույժերի և տոկոսների.
առանձին՝ ըստ այն վճարի յուրաքանչյուր տեսակի, որի գումարի վրա հաշվեգրվել են տույժերը, տոկոսները.
այն ժամանակահատվածում չվճարված վճարի ընդհանուր գումարի վրա հաշվեգրված չափով, որի ընթացքում հաշվեգրվում են տույժերը, տոկոսները։».
տասնմեկերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«վանդակում չեն մուտքագրվում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգին, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգին կամ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները հայտարարագրելիս մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման մասին տեղեկությունները.».
քսաներեքերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«Տույժերի, տոկոսների գումարների վերաբերյալ տեղեկություններ նշելիս «Հաշվեգրման հիմքը» սյունակում նշվում է այն վճարի գումարը, որի վրա հաշվեգրվում են տույժերը, տոկոսները։».
քսանչորսերորդ պարբերության երկրորդ նախադասությունում «Տոկոսներ և տույժեր հաշվեգրելիս» բառերը փոխարինել «Տույժերի, տոկոսների գումարների վերաբերյալ տեղեկություններ նշելիս» բառերով, «վերաֆինանսավորման դրույքաչափի» բառերը փոխարինել «վերաֆինանսավորման դրույքաչափը (առանցքային դրույքաչափը, հաշվառման դրույքաչափը)» բառերով, «տոկոսները կամ տույժերը» բառերը փոխարինել «տույժերը, տոկոսները» բառերով։
2. Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին հրահանգում կատարվող փոփոխությունների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 20 որոշման հավելված) 2-րդ կետում՝
ա) «ա» ենթակետի երրորդ պարբերությունում «ձևավորվող» բառը փոխարինել «, որը ձևավորվում է» բառով.
բ) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) 42-րդ կետի քսանիններորդ պարբերությունը (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«մաքսային վճարների վճարման արտոնությունների առկայությունը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը (դրա առկայության դեպքում), ամսաթիվը և գործողության ժամկետը (այն դեպքում, եթե գործողության ժամկետը սահմանափակ է), ինչպես նաև վճարման տեսակի ծածկագիրը՝ այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին։ Սակագնային արտոնության կիրառման կարգին համապատասխան սակագնային կարգի կիրառման դեպքում՝ նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործունեության համապատասխան գերակա տեսակներին (տնտեսության ոլորտներին) համապատասխանող ներդրումային նախագծերի ռեեստրի 1-ին վանդակում նշված ներդրումային նախագծի գրանցման համարը: Մաքսային վճարների վճարման այլ արտոնությունների կիրառման դեպքում այդ արտոնությունների առկայությունը հաստատող փաստաթղթի անվանման դիմաց նշվում է այդ փաստաթղթում նշված՝ ապրանքի հերթական համարը և «/» բաժանիչ նշանը.».»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: