Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 770
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.02.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Принят
Մաքսային միության հանձնաժողով
Дата принятия
16.08.2011
Подписан
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Дата подписания
16.08.2011
Дата вступления в силу
15.02.2012

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2011 թվականի

թիվ 770

քաղ. Մոսկվա

 

«ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշեց.

1. Ընդունել «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 006/2011) (կցվում է):

2. Հաստատել`

2.1. Սստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 006/2011) պահանջների պահպանումը (կցվում է).

2.2. Ստանդարտների ցանկը, որոնք պարունակում են «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 006/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ (կցվում է):

3. Սահմանել`

3.1. «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) ուժի մեջ է մտնում 2012 թվականի փետրվարի 15-ից.

3.2. Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կամ Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքի (այսուհետ՝ արտադրանք) առնչությամբ, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց 2013 թվականի օգոստոսի15-ից ոչ ուշ՝ բացառությամբ մինչև սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրը տրամադրված կամ ընդունված այն փաստաթղթերի, որոնք վավերական են՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կամ Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում.

3.3. Մինչև 2013 թվականի օգոստոսի 15-ը թույլատրվում է արտադրանքի արտադրությունը և այն շրջանառության մեջ դնելը՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կամ Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են՝ մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը:

Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

Այդ արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում:

3.4. Սույն որոշման 3.2 ենթակետում նշված համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության մեջ դրված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված պիտանիության ժամկետի (ծառայության ժամկետի) ընթացքում։

4. Հանձնաժողովի քարտուղարությանը՝ Կողմերի հետ համատեղ պատրաստել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծ և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ եռամսյա ժամկետում սահմանված կարգով այն ներկայացնել Հանձնաժողովի հաստատմանը:

5. Ռուսական կողմին՝ Կողմերի մասնակցությամբ, ստանդարտների կիրառման արդյունքների դիտանցման հիման վրա, ապահովել սույն Որոշման 2-րդ կետում նշված ստանդարտների ցանկերի արդիականացման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը և տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած տարեկան առնվազն մեկ անգամ` սահմանված կարգով դրանց հաստատման համար Հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնելը։

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Ս. Ռումաս


Ու. Շուկեև


Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 770 որոշմամբ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին

 

Բովանդակություն

 

Բովանդակություն.

Նախաբան.

Հոդված 1. Կիրառության ոլորտը.

Հոդված 2 .Սահմանումները.

Հոդված 3. Շուկայում շրջանառության կանոնները.

Հոդված 4. Անվտանգության պահանջները.

Հոդված 5. Անվտանգության պահանջներին համապատասխանության ապահովումը

Հոդված 6. Համապատասխանության հավաստումը.

Հոդված 7. Հրատեխնիկական արտադրատեսակների մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով.

Հոդված 8. Պաշտպանության մասով վերապահումը.

Հոդված 9. Պետական հսկողությունը (վերահսկողությունը) սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ.

Հավելված 1

Հավելված 2.

Հավելված 3.

Հավելված 4.

Հավելված 5.

Հավելված 6.

 

Նախաբան

 

Սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Հրատեխնիկական բաղադրությունների և դրանք պարունակող արտադրատեսակների անվտանգության մասին» ազգային տեխնիկական կանոնակարգերի հիման վրա:

 

Հոդված 1. Կիրառության ոլորտը

1. Սույն Տեխնիկական կանոնակարգը տարածվում է Մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող հրատեխնիկական արտադրատեսակների վրա՝ անկախ ծագման երկրից:

Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածի համաձայն նախատեսված ցանկով սահմանված հրատեխնիկական արտադրատեսակների վրա:

2. Սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են Մաքսային միության մաքսային տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր՝ հրատեխնիկական արտադրատեսակների և դրանց հետ կապված արտադրության, փոխադրման, պահման, իրացման, շահագործման, ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող պահանջները և դրանց նույնականացման կանոնները՝ մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի պաշտպանության, ինչպես նաև դրանց նշանակությանը և անվտանգությանը վերաբերող՝ սպառողներին (օգտագործողներին) մոլորեցնող գործողությունները կանխարգելելու նպատակով:

 

Հոդված 2. Սահմանումները

Սույն Տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ եզրույթները և դրանց սահմանումները.

«անվտանգություն»՝ վնաս հասցնելու և (կամ) կորուստներ պատճառելու հնարավորության հետ կապված անթույլատրելի ռիսկի բացակայությունը.

«հրատեխնիկական արտադրատեսակների նույնականացում»՝ հրատեխնիկական արտադրատեսակները սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառության ոլորտին դասելու և տվյալ հրատեխնիկական արտադրատեսակների՝ դրանց տեխնիկական փաստաթղթերին (այդ թվում՝ շահագործման փաստաթղթերին) համապատասխանությունը սահմանելու ընթացակարգը.

«ներմուծող»՝ Մաքսային միության անդամ պետության ռեզիդենտը, որը Մաքսային միության անդամ պետության ոչ ռեզիդենտի հետ կնքել է հրատեխնիկական արտադրատեսակների փոխանցման արտաքին առևտրային պայմանագիր՝ Մաքսային միության այն անդամ պետության տարածքում հետագա իրացման նպատակով, որի ռեզիդենտ է նա և պատասխանատվություն է կրում սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների հետ դրանց համապատասխանության համար.

«մանիպուլյացիոն նշաններ»՝ պատկերներ, որոնք ցույց են տալիս բեռի հետ վարվելու եղանակները.

«հրատեխնիկական արտադրատեսակների շրջանառություն»՝ հրատեխնիկական արտադրատեսակների իրացում, պահում, շահագործում, փոխադրում, ներմուծում Մաքսային միության մաքսային տարածք և արտահանում Մաքսային միության մաքսային տարածքից.

«վտանգավոր գոտի»՝ տարածության մաս, որը շրջապատում է գործի դրված հրատեխնիկական բաղադրությունը և այն պարունակող արտադրատեսակները և որի ներսում առնվազն մեկ վտանգավոր գործոն հասնում է վտանգավոր աստիճանի.

«վտանգավոր գործոն»՝ հրատեխնիկական բաղադրություններից և դրանք պարունակող արտադրատեսակների միջոցով ստեղծվող որոշակի էֆեկտ, որը վտանգավոր աստիճանի հասնելու դեպքում սպառնալիք է առաջացնում մարդկանց առողջության համար և վնաս է պատճառում գույքին ու շրջակա միջավայրին.

«մեծածախ պահեստ»՝ ըստ հրդեհային և պայթավտանգության առումով վտանգավորության համապատասխան կատեգորիայի, հրդեհային ազդանշանման և հրդեհաշեջ միջոցներով նորմերին համապատասխան սարքավորված առանձին կառուցվածք (շենք), որը նախատեսված է հրատեխնիկական արտադրանքի մեծածախ խմբաքանակներն արտադրող կազմակերպության փաթեթվածքով պահելու համար և որը հնարավորություն է տալիս իրականացնելու արտադրանքի ընդունման և հանձնման աշխատանքներ՝ առանց դրանք վերափաթեթավորելու.

«հրատեխնիկական արտադրատեսակ»՝ արտադրատեսակ, որը նախատեսված է հրատեխնիկական բաղադրության այրման (պայթունի) միջոցով էֆեկտ ստանալու համար: Կախված հրատեխնիկական բաղադրությունների հատկություններից, դրանց քիմիական փոխակերպումների ժամանակ ընթացող պրոցեսների բնույթից՝ հրատեխնիկական արտադրատեսակները դասակարգվում են ըստ հրդեհավտանգ և պայթյունավտանգ հրատեխնիկական արտադրատեսակների: Ըստ նշանակության՝ հրատեխնիկական արտադրատեսակները դասակարգվում են կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների և տեխնիկական նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների: Հրատեխնիկական արտադրատեսակների համար չի պահանջվում տեխնիկական սպասարկման իրականացում՝ դրանց պահման և շահագործման ժամանակ էներգիայի ծախսերի գործընթացում.

«կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակ»՝ հրատեխնիկական արտադրատեսակ, որը նախատեսված է բնակչության կողմից կիրառման համար և որի շահագործումը, կիրառման ցուցումներին համապատասխան, ապահովում է մարդկանց, գույքի և շրջակա միջավայրի անվտանգությունը.

«տեխնիկական նշանակության հրատեխնիկական արտադրատեսակ»՝ հրատեխնիկական արտադրատեսակ, որի կիրառման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ և հարմարանքներ (սարքվածքներ).

«հրատեխնիկական բաղադրություն»՝ բաղադրիչների խառնուրդ, որն օժտված է ինքուրույն այրվելու կամ շրջակա միջավայրի մասնակցությամբ այրվելու ունակությամբ՝ այրման արդյունքում առաջացնելով գազանման և խտացված արդյունքներ, ջերմային, լուսային ու մեխանիկական էներգիա և ստեղծելով տարբեր օպտիկական, էլեկտրական, ճնշման և այլ հատուկ էֆեկտներ.

«ըստ նշանակության կիրառում (շահագործում)»՝ հրատեխնիկական արտադրատեսակների օգտագործում՝ այդ արտադրատեսակների վրա և (կամ) շահագործման փաստաթղթերում պատրաստողի կողմից նշված նշանակությանը համապատասխան.

«հրատեխնիկական ցուցադրությունների անցկացում»՝ զանգվածային հանդիսադիր միջոցառում՝ տեխնիկական նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների կիրառմամբ.

«սպառման պահեստ»՝ ըստ հրդեհային և պայթավտանգության առումով վտանգավորության համապատասխան կատեգորիայի, հրդեհային ազդանշանման և հրդեհաշեջ միջոցներով նորմերին համապատասխան սարքավորված կառուցվածք (շենք, շարժական պահեստ), որը նախատեսված է հրատեխնիկական արտադրանքի՝ դրա պիտանիության ժամկետի ընթացքում ժամանակավոր պահման համար և հնարավորություն է տալիս իրականացնելու հրատեխնիկական արտադրանքի՝ սպառողական տարայում վերափաթեթավորման, մանր խմբաքանակների կազմավորման և հանձնման աշխատանքներ.

«հրատեխնիկական արտադրատեսակների իրացում»՝ հրատեխնիկական արտադրատեսակների վաճառք.

«մանրածախ առևտրի ցանցի պահեստ»՝ շինություն (առևտրի սրահի գոտի), որը նախատեսված է մանրածախ առևտրի ցանցի միջոցով իրացվող կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների կարճաժամկետ պահման համար (մինչև 1 տարի).

«պատրաստողի կողմից լիազորված անձ»՝ սահմանված կարգով գրանցված իրավաբանական կամ ֆիզիակական անձ, որը նշանակվել է պատրաստողի կողմից՝ նրա հետ պայմանագրի հիման վրա Մաքսային միության մաքսային տարածքում հրատեխնիկական արտադրատեսակների համապատասխանության հավաստման և տեղաբաշխման ժամանակ իր անունից գործողություններ իրականացնելու, ինչպես նաև հրատեխնիկական արտադրատեսակների՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին անհամապատասխանության համար պատասխանատվություն կրելու համար.

«հրատեխնիկական արտադրատեսակների ուտիլիզացիա»՝ հրատեխնիկական արտադրատեսակների մշակում՝ դրանք անվտանգ վիճակի բերելու կամ դրանց բաղադրության մեջ մտնող հրատեխնիկական բաղադրությունները կրկնակի օգտագործելու նպատակով.

«հրավառության համար նախատեսված արտադրատեսակ»՝ զանգվածային հանդիսադիր միջոցառումների ժամանակ ձայնային, լուսային, ծխային և այլ էֆեկտներ ստանալու համար նախատեսված՝ տեխնիկական նշանակության հրատեխնիկական արտադրատեսակ.

«հրատեխնիկական արտադրատեսակների պահում»՝ մեծածախ, սպառման պահեստներում, մանրածախ առևտրի կետերի պահեստներում, մասնագիտացված տրանսպորտային միջոցներում և քաղաքացիների անձնական տարածքներում հրատեխնիկական արտադրատեսակների տեղակայում, ինչի արդյունքում ապահովվում է հրատեխնիկական արտադրատեսակների հատկությունների պահպանությունն ու անվտանգությունը.

«հրատեխնիկական արտադրատեսակների շահագործում»՝ հրատեխնիկական արտադրատեսակների կենսական պարբերաշրջանի փուլ՝ կապված դրանք կիրառման համար նախապատրաստելու և ըստ նշանակության օգտագործելու հետ:

 

Հոդված 3. Շուկայում շրջանառության կանոնները

1. Մաքսային միության մաքսային տարածքում հրատեխնիկական արտադրատեսակների շրջանառությունը հնարավոր է միայն դրանց՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստումից հետո: Համապատասխանության սերտիֆիկատում (համապատասխանության մասին հայտարարագրում) նշվում է վտանգավորության դասը:

2. Այն հրատեխնիկական արտադրատեսակները, որոնց համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին հավաստված չէ, չպետք է մակնշվեն Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով և չեն թույլատրվում շրջանառության մեջ դնելու համար։

3. Հրատեխնիկական արտադրատեսակների իրացումը կատարվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից՝ Մաքսային միության այն անդամ պետության գործող ազգային օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում կատարվում է իրացումը, ընդ որում, տեխնիկական նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների իրացումը կատարվում է IV և V դասի հրատեխնիկական արտադրատեսակների տարածման լիցենզիա (թույլտվություն) ունեցող իրավաբանական անձի կողմից.

 

Հոդված 4. Անվտանգության պահանջները

1. Ընդհանուր պահանջներ

1.1 Ըստ շահագործման ժամանակ պոտենցիալ վտանգավորության աստիճանի՝ հրատեխնիկական արտադրատեսակները պետք է համապատասխանեն վտանգավորության հետևյալ դասերից որևէ մեկին՝

ա) I դաս՝ հրատեխնիկական արտադրատեսակներ, որոնց շարժման կինետիկ էներգիայի արժեքը կազմում է ոչ ավելի, քան 0,5 Ջ, հարվածական ալիք և վտանգավոր գոտու սահմաններից դուրս այս ու այն կողմ թռչող բեկորներ չկան, ձայնագիտական (ակուստիկական) ճառագայթումը հրատեխնիկական արտադրատեսակներից 0,25 մ հեռավորության վրա չի գերազանցում 125 դԲ-ը և վտանգավոր գոտու շառավիղը մյուս գործոնների առումով կազմում է ոչ ավելի քան 0,5 մ.

բ) II դաս՝ հրատեխնիկական արտադրատեսակներ, որոնց շարժման կինետիկ էներգիայի արժեքը կազմում է ոչ ավելի, քան 5 Ջ, հարվածական ալիք և վտանգավոր գոտու սահմաններից դուրս այս ու այն կողմ թռչող բեկորներ չկան, ձայնագիտական (ակուստիկական) ճառագայթումը հրատեխնիկական արտադրատեսակներից 2,5 մ հեռավորության վրա չի գերազանցում 140 դԲ- ը և վտանգավոր գոտու շառավիղը մյուս գործոնների առումով կազմում է ոչ ավելի, քան 5 մ.

գ) III դաս՝ հրատեխնիկական արտադրատեսակներ, որոնց կինետիկ էներգիայի արժեքը ուղղորդված շարժման դեպքում կազմում է ոչ ավելի, քան 5 Ջ, իսկ չուղղորդված շարժման դեպքում՝ ոչ ավելի, քան 20 Ջ, հարվածական ալիք և վտանգավոր գոտու սահմաններից դուրս այս ու այն կողմ թռչող բեկորներ չկան, ձայնագիտական (ակուստիկական) ճառագայթումը հրատեխնիկական արտադրատեսակներից 5 մ հեռավորության վրա չի գերազանցում 140 դԲ- ը և վտանգավոր գոտու շառավիղը մյուս գործոնների առումով կազմում է ոչ ավելի քան 30 մ՝ III դասի համար և ոչ ավելի, քան 20 մ՝ III «ա» ենթադասի համար.

դ) IV դաս՝ հրատեխնիկական արտադրատեսակներ, որոնք չեն առաջացնում հարվածական ալիք և վտանգավոր գոտու շառավիղը մյուս գործոններից առնվազն մեկի առումով կազմում է 30 մ-ից ավելի:

ե) V դաս՝ այլ հրատեխնիկական արտադրատեսակներ, որոնք չեն ընդգրկվել I – IV դասերում.

1.2 Անհրաժեշտության դեպքում, սույն Տեխնիկական կանոնակարգի հետ փոխկապակցված ստանդարտներում, վտանգավորության սահմանված դասերի շրջանակներում, թույլատրվում է ներառել լրացուցիչ ենթադասեր:

1.3 Կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների վտանգավորության դասը չի կարող լինել III դասից բարձր, եթե Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված չեն դրանց դասը (ենթադասը) իջեցնելու հետ կապված այլ սահմանափակումներ:

1.4 Տրանսպորտի տարբեր տեսակներով փոխադրման նպատակներով՝ հրատեխնիկական արտադրատեսակները դիտարկվում են որպես վտանգավոր բեռներ, որոնց տրանսպորտային վտանգավորությունը որոշվում է ՄԱԿ-ի մոդելային կանոններով սահմանված՝ վտանգավոր բեռների դասակարգման միջազգային սկզբունքների հիման վրա: Հրատեխնիկական արտադրատեսակների տրանսպորտային վտանգավորության դասակարգումը ներկայացված է սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում:

2. Հրատեխնիկական արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության պահանջներ

Հրատեխնիկական արտադրատեսակները պետք է ապահովեն անվտանգության առավելագույն թույլատրելի մակարդակ, այդ թվում՝

ա) I – IV դասերի հրատեխնիկական արտադրատեսակները՝ գործարկման ներսարքված հանգույցից կամ ներքին ստանդարտ էլեկտրադետոնատորից ( ԷԴ-8 տիպի) գործողության մեջ դնելիս չպետք է անդրպայթեն և արտադրատեսակը պատահաբար գործարկելը չպետք է հանգեցնի դրա անմիջական հարևանությամբ (փաթեթվածքում) տեղադրված նույն արտադրատեսակի անոմալ (անկանոն) աշխատանքին (վտանգավոր գործոնների անվանացանկի և վտանգավոր գոտու շառավղի փոփոխության).

բ) մինչև բարձրության վրա էֆեկտ ստեղծող կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակի գործադրման սկիզբն ընկած դանդաղեցման ժամանակը պետք է բավարար լինի, որ սպառողը կարողանա հեռանալ՝ պահպանելով կիրառման հրահանգի մեջ նշված հեռավորությունը.

գ) կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների դեպքում պահման և շահագործման գործընթացում արգելվում է կատարել աշխատունակության ստուգում, ինչպես նաև հարուցման էլեկտրական սարքվածքների ստուգում.

դ) I դասի արտադրատեսակներում չի թույլատրվում օգտագործել հարուցման էլեկտրական համակարգեր.

ե) հրավառության համար նախատեսված արտադրատեսակների շահագործման փաստաթղթերը պետք է պարունակեն հետևյալ լրացուցիչ հատուկ տեղեկությունները՝

հրասանդում առաջացող առավելագույն ճնշման (գործարկման սարքավորման վրա այլ ուժային ներգործությունների) արժեքը,

առաջացող էֆեկտների նկարագրությունը,

պայթյունի (վերելքի) բարձրության մասին նշում,

հրատարրերի ամբողջովին այրման հնարավոր բարձրության մասին նշում,

վտանգավոր գոտու շառավիղը՝ կախված քամու արագությունից,

դանդաղեցման ժամանակը (հրահաղորդ տարրով արտադրատեսակների համար),

հրասանդի նախընտրելի չափսերը (տրամագիծը, աշխատանքային մասի երկարությունը).

զ) խմբային խաղերի անցկացման և տեխնիկական ստեղծագործականության զարգացման համար նախատեսված հրատեխնիկական արտադրատեսակները (գծանշող, ազդանշանային, նպատականշող նռնակները, հրթիռները, ականները, միկրոշարժիչները, հարուցող և նետողական սարքվածքները)՝

չպետք է լինեն IV դասից բարձր վտանգավորության.

պետք է ունենան հատուկ տեղեկություններ պարունակող շահագործման փաստաթղթեր, այդ թվում՝ սպառողների համար անհրաժեշտ պաշտպանիչ միջոցների ցանկը, թռիչքի ուղղության և հեռվության բնութագրերը, շահագործման պայմանների հետ կապված սահմանափակումները (տեսանելիությունը, քամու արագությունը, հետահարման ուժը, այն մակերևույթի բնույթը, որի վրա պետք է շահագործվեն տվյալ արտադրատեսակները), ինչպես նաև նախազգուշացում հատուկ սարքավորված խաղադաշտից (հրապարակից) դուրս և առանց հրահանգչի վերահսկողության դրանց շահագործման անթույլատրելիության մասին.

է) հրատեխնիկական արտադրատեսակների համար ձևակերպվում են կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթեր, որոնց համապատասխան գործելու դեպքում ապահովվում է մշակված հրատեխնիկական արտադրատեսակների համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին՝ շրջանառության բոլոր հաջորդող փուլերի ընթացքում: Չի թույլատրվում կոնստրուկտորական փաստաթղթերում նշել հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգությունը սահմանող տեխնիկական պահանջները, բնութագրերը՝ առանց նշելու դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու մեթոդները.

ը) հրատեխնիկական արտադրատեսակների համար սահմանվում են վտանգավոր գործոնները՝ դրանց հետ վարվելու բոլոր փուլերի համար՝ հաշվի առնելով.

օգտագործվող հրատեխնիկական բաղադրությունների հատկությունները,

արտաքին գործոնների ներգործության նկատմամբ հրատեխնիկական արտադրատեսակների զգայունությունը,

հրատեխնիկական արտադրատեսակի կոնստրուկցիայի և դրա փաթեթվածքի առանձնահատկությունները,

հրատեխնիկական արտադրատեսակների շահագործման եղանակները և պայմանները,

հրատեխնիկական արտադրատեսակների ուտիլիզացիայի եղանակները և մեթոդները,

թ) հրատեխնիկական արտադրատեսակների համար վերլուծության են ենթարկվում և սահմանվում են դրանց հետ վարվելու բոլոր հաջորդող փուլերի ընթացքում անվտանգության ապահովման միջոցառումները՝

ուսումնասիրելով և սահմանելով վտանգավորության բնութագրերը, այդ թվում՝ սահմանելով վտանգավորության դասը.

որոշելով փոխադրման հետ կապված պայմանները, պիտանիության ժամկետները և պահանջները, այդ թվում՝ վտանգավոր բեռների փոխադրման նպատակով Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված՝ հրատեխնիկական արտադրատեսակների դասակարգման ծածկագրերը.

մշակելով սպառողի համար անհրաժեշտ տեղեկություններ հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգ շահագործման և ուտիլիզացիայի վերաբերյալ:

3. Կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակները փաթեթավորվում են բոցամարման միջոցներ պարունակող և հրապաշտպան մշակման ենթարկված տրանսպորտային տարայի մեջ: Տարայի վրա զետեղվում է «Հրապաշտպանությամբ փաթեթվածք» հրդեհային անվտանգության հատուկ նշանը և «Ներքին հրապաշտպանություն» գրությունը:

4. Հրատեխնիկական արտադրատեսակների արտադրության գործընթացին ներկայացվող անվտանգության պահանջներ

Հրատեխնիկական արտադրատեսակների արտադրությունն իրականացվում է պատրաստողի կողմից՝

ա) ըստ տեխնոլոգիական փաստաթղթերի, որոնք մշակվել են՝ հաշվի առնելով հրդեհավտանգ և պայթավտանգ աշխատանքներ իրականացնելու դեպքում ներկայացվող պահանջներն ու որոնք հաստատվել են սահմանված կարգով.

բ) արտադրական հրապարակներում՝ կիրառելով հրատեխնիկական արտադրատեսակների արտադրության գործընթացն ապահովող սարքավորումներ և վերահսկիչ-չափիչ ապարատուրաներ՝ շահագործման և արտադրությունների կառուցվածքի համար սահմանված կանոններին համապատասխան, որոնք ապահովում են տեխնոլոգիական գործընթացի վարման անվտանգությունը.

գ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ հրատեխնիկական արտադրատեսակների արտադրության ոլորտում գործունեություն իրականացնելու համար թույլտվության (լիցենզիայի) առկայության դեպքում.

5. Անվտանգության պահանջներ հրատեխնիկական արտադրատեսակների իրացման գործընթացում

Հրատեխնիկական արտադրատեսակների իրացման գործընթացում կատարվում են անվտանգության հետևյալ պահանջները (եթե Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ այլ պահանջներ սահմանված չեն)՝

ա) տեխնիկական նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների իրացումը կատարվում է IV և V դասի հրատեխնիկական արտադրատեսակների տարածման լիցենզիա (թույլտվություն) ունեցող իրավաբանական անձի կողմից.

բ) կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների մանրածախ առևտուրն իրականացվում է այն խանութներում, խանութների բաժիններում և սեկցիաներում, տաղավարներում և կրպակներում, որտեղ ապահովվում է արտադրանքի պահպանությունը, բացառվում է դրանց վրա արևի ուղիղ ճառագայթների և մթնոլորտային տեղումների ազդեցությունը: Առևտրային շինությունների՝ հրատեխնիկական արտադրատեսակներով բեռնվածքի անմիջական նորմերը սահմանվում են՝ ելնելով առևտրային շինության յուրաքանչյուր 25մ2 մակերեսի համար 1200 կգ համաքաշով հրատեխնիկական արտադրատեսակների հաշվարկից: 25մ2-ից պակաս մակերեսով առևտրային շինությունններում թույլատրվում է ոչ ավելի, քան 333 կգ համաքաշով կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների միաժամանակ պահումը և իրացումը.

գ) այն շինությունների դիրքը, որտեղ կատարվում է կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների իրացում, չպետք է խոչընդոտներ ստեղծի արտակարգ իրավիճակներում մարդկանց տարհանման համար: Հրատեխնիկական արտադրատեսակների իրացման համար նախատեսված առևտրային շինությունները սարքավորվում են հրդեհային ազդանշանման միջոցներով և առաջնային հրդեհաշեջ միջոցներով: Թույլատրվում է սահմանել հրդեհային անվտանգության լրացուցիչ պահանջներ՝ հրդեհային անվտանգության կանոններին համապատասխան՝ Մաքսային միության անդամ պետությունների գործող օրենսդրության համաձայն.

դ) առևտրային շինություններում կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների նմուշներով ցուցափեղկերը գնորդի համար ապահովում են հրատեխնիկական արտադրատեսակների վրա զետեղված գրություններին ծանոթանալու հնարավորությունը և բացառում են գնորդի կողմից արտադրատեսակների հետ տեսողական զննումից բացի որևէ այլ գործողության իրականացումը.

ե) կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակները տեղադրվում են ջեռուցման համակարգի ջեռուցիչ սարքերից առնվազն 0,5մ հեռավորության վրա: Չի թույլատրվում կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակներ պարունակող շինություններում իրականացնել մեխանիկական և (կամ) ջերմային ազդեցություններով ուղեկցվող աշխատանքներ.

զ) ինքնասպասարկման խանութների առևտրային շինություններում կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների իրացումը կատարվում է միայն մասնագիտացված սեկցիաներում՝ վաճառող-խորհրդատուների կողմից. բացառվում է գնորդների՝ կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակներին անմիջական հասանելիությունը:

6. Հրատեխնիկական արտադրատեսակների պահման գործընթացին ներկայացվող պահանջներ

6.1 Հրատեխնիկական արտադրատեսակների պահումն իրականացվում է շահագործման փաստաթղթերի պահանջների և հրդեհային (արդյունաբերական) անվտանգության կանոնների համաձայն՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան և բացառվում է հրատեխնիկական արտադրատեսակներ պարունակող փաթեթվածքների վրա արևի ուղիղ ճառագայթների և մթնոլորտային տեղումների ազդեցությունը:

6.2 Ոչ պիտանի դարձած (խոտանված) հրատեխնիկական արտադրատեսակների ժամանակավոր պահումը պահեստներում թույլատրվում է միայն հատուկ առանձնացված վայրում և նախազգուշացնող տեղեկատվության առկայության դեպքում: Այն հրատեխնիկական արտադրատեսակները, որոնք պահվում են ամբողջականության խախտմամբ տարայում և վտանգ են ներկայացնում դրանց հետ վարվելու առումով, մեկուսացվում և պահվում են առանձին շինությունում (վայրում) կամ առանձին փաթեթվածքում:

6.3 Քաղաքացիների կողմից անձնական օգտագործման համար ձեռք բերվող կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակները պահվում են՝ հրդեհային անվտանգության կանոնների և համապատասխան հրատեխնիկական արտադրատեսակների կիրառման ցուցումների պահպանմամբ:

6.4 Հրատեխնիկական արտադրատեսակների պահումն իրականացվում է մեծածախ, սպառման պահեստներում և մանրածախ առևտրի ցանցի պահեստներում՝ դարսակներով (տակդիրների կամ փայտե վրաքաշերի վրա) կամ դարակաշարերի վրա: Թույլատրվում է հրատեխնիկական արտադրատեսակների ժամանակավոր պահումը սարքավորված տրանսպորտային միջոցներում կամ օգտագործման վայրերում՝ իրականացվող աշխատանքների տեխնոլոգիական ցիկլի սահմաններում:

7. Հրատեխնիկական արտադրատեսակների փոխադրման գործընթացին ներկայացվող պահանջներ

7.1 Հրատեխնիկական արտադրատեսակների փոխադրման գործընթացում կատարվում են անվտանգության հետևյալ պահանջները՝

ա) հրատեխնիկական արտադրատեսակների փոխադրումն ապահովում է դրանց հատկությունների պահպանությունը և իրականացվում է տվյալ տրանսպորտային տեսակի համար գործող՝ բեռների փոխադրման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով արտադրանքի վտանգավորության դասը.

բ) հրատեխնիկական արտադրատեսակների փոխադրումը թույլատրվում է միայն այն պայմանով, որ դրանք լինեն փաթեթավորված, մակնշված, ունենան մանիպուլյացիոն նշաններ, անհրաժեշտ ապրանքաուղեկից փաստաթղթեր և փոխադրման ժամանակ պահպանվեն դրանց սպառողական հատկությունները և ապահովվի համապատասխանությունը շահագործման փաստաթղթերի պահանջներին.

գ) քաղաքացիների կողմից անձնական օգտագործման համար ձեռք բերվող կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակները թույլատրվում է փոխադրել՝ շահագործման փաստաթղթերի պահանջների պահպանմամբ՝ մեկ փոխադրման ընթացքում 333 կգ համաքաշը չգերազանցող քանակով.

դ) սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածի համաձայն՝ տրանսպորտային վտանգավորության 1.4 ենթադասի հրատեխնիկական արտադրատեսակների փոխադրումը, առանց քաշի սահմանափակման, իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտով բեռն առաքողի կամ բեռն ստացողի կողմից մշակված երթուղով՝ պահպանելով փոխադրման կանոնների պահանջները մեկ տրանսպորտային միջոցով, որն ունի վտանգավոր բեռների փոխադրման թույլտվության մասին վկայական և, որի կառավարումն իրականացվում է վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն ունեցող վարորդի կողմից: Բեռի ուղեկցման համար բեռն առաքողը կամ բեռն ստացողն ընտրում է պատասխանատու անձ, որի գործառույթները կարող է իրականացնել փոխադրվող հրատեխնիկական արտադրատեսակների հատկություններին և առանձնահատկություններին քաջատեղյակ վարորդը: Մաքսային միության անդամ երկրների լիազոր մարմնի հետ փոխադրման երթուղու համաձայնեցում և փոխադրման համար թույլտվության ձևակերպում չի պահանջվում:

7.2 Սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածի համաձայն՝ տրանսպորտային վտանգավորության 1.4 -ից բարձր ենթադասի՝ IV դասի հրատեխնիկական արտադրատեսակների, ինչպես նաև V դասի հրատեխնիկական արտադրատեսակների փոխադրումն իրականացվում է՝

ա) Մաքսային միության առանձին անդամ պետության տարածքով՝ Մաքսային միության համապատասխան անդամ պետության տարածքում գործող՝ վտանգավոր բեռների փոխադրման կանոններին համապատասխան.

բ) Մաքսային միության առնվազն երկու անդամ պետությունների տարածքով՝ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրին (ԱԴՌ (ADR)) համապատասխան:

8. Հրատեխնիկական արտադրատեսակների շահագործման գործընթացին ներկայացվող անվտանգության պահանջներ

Հրատեխնիկական արտադրատեսակների շահագործման գործընթացում կատարվում են անվտանգության հետևյալ պահանջները՝

ա) հրատեխնիկական արտադրատեսակների շահագործումն իրականացվում է շահագործման փաստաթղթերի պահանջներին կամ սահմանված կարգով հաստատված տեխնոլոգիական ցուցումներին (տեխնոլոգիական գործընթացներին) համապատասխան, որոնք մշակվել են՝ հաշվի առնելով հրդեհային անվտանգության պահանջները, որոշվել են հրդեհային անվտանգության կանոններին համապատասխան՝ Մաքսային միության անդամ պետություններում գործող օրենսդրության համաձայն: Չի թույլատրվում հրատեխնիկական արտադրատեսակների շահագործումը նախատեսված նշանակությունից բացի այլ նպատակներով.

բ) հրատեխնիկական արտադրատեսակների շահագործումն արտադրության (արդյունաբերական կիրառության) պայմաններում իրականացվում է տեխնոլոգիական ցուցումներին (տեխնոլոգիական գործընթացներին) համապատասխան, որոնցում նշվում են տեխնոլոգիական գործողությունների իրականացման եղանակները, հրդեհաանվտանգության, պայթյունաանվտանգության ապահովման և դրա պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցառումները.

գ) տեխնիկական նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների օգտագործման հետ կապված՝ հրավառության ցուցադրություններ կամ այլ հանդիսադիր միջոցառումներ կարող են անցկացնել այն իրավաբանական անձինք, որոնք ունեն տվյալ տեսակի գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա)՝ Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում է ցուցադրությունը (միջոցառումը).

դ) հրատեխնիկական արտադրատեսակների հետ բոլոր աշխատանքներն իրականացվում են սարքին վիճակում գտնվող սարքավորումների վրա՝ տվյալ հրատեխնիկական արտադրատեսակի և կիրառվող սարքավորման նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

9. Հրատեխնիկական արտադրատեսակների ուտիլիզացիայի գործընթացին ներկայացվող անվտանգության պահանջներ

Ուտիլիզացիայի են ենթակա իրենց սպառողական հատկությունները կորցրած և (կամ) սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող հրատեխնիկական արտադրատեսակները, այդ թվում՝

էլեկտրաբոցավառիչների չգործարկման,

բաղադրությունների չբոցավառման,

արտադրատեսակների ոչ լրիվ գործարկման,

էլեկտրաբոցավառիչների հաղորդալարերի խզման,

պիտանիության ժամկետն ավարտվելու,

նույնականացման նշանների բացակայության (կորստի),

վնասված լինելու մասին վկայող հետքերի հայտնաբերման,

կեղծված հրատեխնիկական արտադրատեսակների դեպքերում:

Հրատեխնիկական արտադրատեսակների ուտիլիզացիայի գործընթացում կատարվում են անվտանգության հետևյալ պահանջները՝

ա) հրատեխնիկական արտադրատեսակները սպառողի կողմից ենթակա են ուտիլիզացիայի՝ հրդեհաանվտանգության և պայթյունաանվտանգության միջոցառումների պահպանմամբ՝ շահագործման փաստաթղթերում կամ արտադրատեսակի վրա մակնշման նշագրի տեսքով նշված պահանջներին համապատասխան.

բ) հրատեխնիկական արտադրատեսակների, ինչպես նաև արտադրության և սպառման թափոնների ուտիլիզացիան, երկրորդային արտադրանք (հումք, նյութեր, կոմպլեկտավորող տարրեր) ստանալու նպատակով իրականացվում է տեխնոլոգիական ցուցմանը (տեխնոլոգիական գործընթացին) համապատասխան, հրատեխնիկական արտադրատեսակների արտադրության թույլատրագրեր ունեցող կազմակերպությունների կողմից՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

10. Հրատեխնիկական արտադրատեսակների մականշվածքին ներկայացվող պահանջներ

10.1 Հրատեխնիկական արտադրատեսակների միանշանակ նույնականացումն ապահովելու և սպառողին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու համար արտադրատեսակի և (կամ) փաթեթվածքի վրա դրվում են մակնշման նշագրեր՝ տեղեկատվական տեքստի և մանիպուլյացիոն նշանների տեսքով:

10.2 Հրատեխնիկական արտադրատեսակների մակնշման նշագրերը ներառում են՝

ա) հրատեխնիկական արտադրատեսակների անվանումը (պայմանական նշագիրը).

բ) նախազգուշացում հրատեխնիկական արտադրատեսակների վտանգավորության մասին և վտանգավորության դասը.

գ) հրատեխնիկական արտադրատեսակները պատրաստող կազմակերպության (մատակարարի և (կամ) ներմուծողի) անվանումն ու գտնվելու վայրը.

դ) այն ստանդարտների և այլ փաստաթղթերի նշագրերը, որոնց համապատասխան պատրաստվել են հրատեխնիկական արտադրատեսակները.

ե) պիտանիության ժամկետն ավարտվելու ամսաթիվը.

զ) վտանգավոր գործոնների ցանկը և վտանգավոր գոտու չափսերը.

է) շրջանառության պայմանների հետ կապված սահմանափակումները.

ը) հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգ պահմանը և ուտիլիզացիային ներկայացվող պահանջները.

թ) կիրառման ցուցումը.

ժ) տեղեկություններ հրատեխնիկական արտադրատեսակների՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստման մասին.

ժա) հրատեխնիկական արտադրատեսակների նշանակությունը և կիրառման ոլորտը:

10.3 Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) վրա նշվում են բեռի վտանգավորության դասը և պատրաստող կազմակերպության (մատակարարի) կամ ներմուծողի անվանումը, ինչպես նաև խմբաքանակի վավերապայմանները:

10.4 Թույլատրվում է հավելյալ ներկայացնել սույն Տեխնիկական կանոնակարգի սույն հոդվածի 10.1 – 10.3 կետերով նախատեսված տեղեկությունները՝ հրատեխնիկական արտադրատեսակներին կից ներկայացվող ցուցումների տեսքով:

10.5 Սույն Տեխնիկական կանոնակարգի սույն հոդվածի 10.1 – 10.4 կետերով նախատեսված տեղեկությունները կազմվում են ռուսերեն և Մաքսային միության այն անդամ պետության պետական լեզվով (լեզուներով), որի տարածքում տվյալ արտադրատեսակն իրացվում է սպառողին՝ Մաքսային միության անդամ պետության (պետությունների) օրենսդրության մեջ (օրենսդրությունների մեջ) համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ բացառությամբ պատրաստողի անվանման և հրատեխնիկական արտադրատեսակի անվանման, ինչպես նաև գրանցված ապրանքային նշանում ներառված որևէ այլ տեքստի: Օտար լեզուների լրացուցիչ գործածումը թույլատրվում է միայն այն պայմանով, որ ապահովվի բովանդակության լրիվ նույնականությունը տեքստի հետ:

10.6 Մակնշման նշագրերի տեքստը պետք է լինի հստակ և լավ նկատելի: Նախազգուշացնող գրություններն առանձնացվում են ցայտուն տառատեսակով կամ ուղեկցվում են «Ուշադրություն» գրությամբ: Մակնշման նշագրերի մակերեսը պետք է զբաղեցնի հրատեխնիկական արտադրատեսակների և (կամ) դրանց փաթեթվածքի (տարայի) մակերեսի առնվազն 30 տոկոսը:

 

Հոդված 5. Անվտանգության պահանջներին համապատասխանության ապահովումը

Հրատեխնիկական արտադրատեսակների համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգին ապահովվում է դրա անվտանգության պահանջների անմիջական կատարմամբ կամ ստանդարտների ցանկում ներառված այն ստանդարտների պահանջների կատարմամբ, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը:

 

Հոդված 6. Համապատասխանության հավաստումը

1. Հրատեխնիկական արտադրատեսակները ենթակա են սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության պարտադիր հավաստման՝ համապատասխանության հայտարարագրման կամ սերտիֆիկացման ձևով՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածի համաձայն:

Արտադրողի սեփական կարիքների համար պատրաստվող և ծառայությունների մատուցման համար չնախատեսված կամ պայմանագրով հրատեխնիկական արտադրանքի կոմպլեկտավորման, ինչպես նաև հրատեխնիկական արտադրատեսակների ցուցահանդեսային (ցուցադրության) նմուշների համար համապատասխանության հավաստում չի պահանջվում:

2. Որպես հայտատու կարող է հանդես գալ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը (ֆիզիկական անձը՝ որպես անհատ ձեռներեց), որը պատրաստողը կամ վաճառողն է, կամ օտարերկրյա պատրաստողի գործառույթներն իրականացնող անձը:

3. Համապատասխանության մասին հայտարարագրի և համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը 3 տարի է: Սերիական թողարկման հրատեխնիկական արտադրատեսակների և համապատասխանության սերտիֆիկատի (համապատասխանության մասին հայտարարագրի) գործողության ժամկետի ընթացքում պատրաստված առանձին խմբաքանակի (արտադրատեսակի) համար համապատասխանության սերտիֆիկատը (համապատասխանության մասին հայտարարագիրը) վավեր է մինչև տվյալ հրատեխնիկական արտադրատեսակների պիտանիության ժամկետի ավարտը:

4. Համապատասխանության հայտարարագրում և սերտիֆիկացում իրականացնելիս հրատեխնիկական արտադրատեսակների պարամետրերի հետազոտությունները (փորձարկումները) և չափումն իրականացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից:

Մաքսային միության անդամ պետությունում ստացված հրատեխնիկական արտադրատեսակների փորձարկումների արդյունքները (փորձարկումների արձանագրությունները) ընդունվում են Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառված, Մաքսային միության մյուս անդամ պետությունների սերտիֆիկացման մարմինների կողմից հետևյալ պայմանները պահպանելու դեպքում՝

հրատեխնիկական արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների միատեսակ կամ համադրելի մեթոդների կիրառում.

փորձարկումների անցկացում Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառված փորձարկման լաբորատորիաներում (կենտրոններում):

Հայտարարագրման սխեմայի ընտրությունը կատարում է հայտատուն՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածի համաձայն:

Համապատասխանության մասին հայտարարագիրը ենթակա է սերտիֆիկացման մարմինների կողմից սահմանված կարգով գրանցման՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

5. Սերտիֆիկացումն իրականացվում է հայտատուի հետ պայմանագրի հիման վրա, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների կողմից՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 5-րդ հավելվածի համաձայն: Սերտիֆիկացման սխեմայի ընտրությունը, սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հավելվածի համաձայն, կատարում է հայտատուն` հաշվի առնելով հրատեխնիկական արտադրատեսակների արտադրության առանձնահատկություններն ու ծավալը, նշանակությունն ու պոտենցիալ վտանգը:

6. Համապատասխանության պարտադիր հավաստում անցկացնելու համար հայտատուն սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հրատեխնիկական արտադրատեսակի գործարկման սկզբունքի, դրա կառուցվածքի, տեխնիկական բնութագրերի, շահագործման պայմանների և սահմանափակումների, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների), չափումների արդյունքների մասին տեղեկություններ պարունակող տեխնիկական փաստաթղթեր և հրատեխնիկական արտադրատեսակների՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստման համար պատճառաբանված հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր: Սերտիֆիկացման մարմինն անհրաժեշտության դեպքում իրավունք ունի հարցմամբ պահանջելու (նշելով հիմնավորումները) լրացուցիչ տեղեկություններ հրատեխնիկական արտադրատեսակի կոնստրուկցիայի, արտադրատեսակի մեջ օգտագործվող նյութերի և բաղադրությունների հատկությունների, հսկման ենթակա պարամետրերի անվանացանկի և հսկողության ծավալի, շահագործման պահանջների և սահմանափակումների հիմնավորման վերաբերյալ:

7. Հրատեխնիկական արտադրատեսակների նույնականացումը կատարվում է համապատասխանության պարտադիր հավաստման ժամանակ և իրականացվում է հետևյալ կարգով՝

ա) փաստաթղթերի վերլուծություն և ստուգում.

բ) հրատեխնիկական արտադրատեսակների տեսողական զննում, մակնշման նշագրերի առկայության և փաստաթղթերում նշված նշագրերին դրանց համապատասխանության ստուգում.

գ) նույնականացվող հրատեխնիկական արտադրատեսակների՝ տվյալ տեսակի հրատեխնիկական արտադրատեսակներին բնորոշ էական հատկանիշներին համապատասխանության ստուգում՝ դրանց վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:

Հրատեխնիկական արտադրատեսակների նույնականացման արդյունքները ձևակերպվում են նույնականացումն իրականացրած մարմնի կողմից կազմված եզրակացությամբ:

8. Հրատեխնիկական արտադրատեսակների համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացման առավելագույն ժամկետները կազմում են 3 ամիս:

9. Թույլատրվում է հրատեխնիկական արտադրատեսակները շրջանառության մեջ դնել Մաքսային միության մաքսային տարածքում, եթե դրանք Մաքսային միության ցանկացած անդամ պետության տարածքում անցել են սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ համապատասխանության հավաստման ընթացակարգերը՝ հետևյալ պայմանների պահպանմամբ՝

սերտիֆիկացման իրականացում Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման մարմնի կողմից.

փորձարկումների անցկացում Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառված փորձարկման լաբորատորիաներում (կենտրոններում).

համապատասխանության սերտիֆիկատները և համապատասխանության մասին հայտարարագրերը ձևակերպված են Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված միասնական ձևով:

Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրի (այսուհետ՝ Միասնական ռեեստր) ձևավորման և վարման կարգը, ինչպես նաև դրանում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) ներառման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից:

 

Հոդված 7. Հրատեխնիկական արտադրատեսակների մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով

1. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող և սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի համաձայն համապատասխանության հավաստման ընթացակարգն անցած հրատեխնիկական արտադրատեսակները պետք է ունենան Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մականշվածք:

2. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է՝ նախքան հրատեխնիկական արտադրատեսակները շուկայում շրջանառության մեջ դնելը:

3. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը՝

զետեղվում է կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների և (կամ) դրանց սպառողական փաթեթվածքի (տարայի) վրա.

նշվում է տեխնիկական նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների շահագործման փաստաթղթերում:

Թույլատրվում է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղել հրատեխնիկական արտադրատեսակների փաթեթվածքի վրա: Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է դրա պատկերման հստակությունն ապահովող ցանկացած եղանակով:

4. Թույլատրվում է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղել հրատեխնիկական արտադրատեսակների միայն փաթեթվածքի վրա և նշել դրանց կից ներկայացվող շահագործման փաստաթղթերում, եթե նշված նշանը հնարավոր չէ զետեղել անմիջապես արտադրատեսակների վրա՝ հաշվի առնելով դրանց կոնստրուկցիայի հետ կապված առանձնահատկությունները:

5. Հրատեխնիկական արտադրատեսակների մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով վկայում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության մասին:

 

Հոդված 8. Պաշտպանության մասով վերապահումը

Մաքսային միության անդամ պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին չհամապատասխանող հրատեխնիկական արտադրատեսակների՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը սահմանափակելու, արգելելու, ինչպես նաև դրանք շուկայից հանելու համար:

 

Հոդված 9. Պետական հսկողությունը (վերահսկողությունը) սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ

1. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացնում է Մաքսային միության անդամ պետության իրավասու մարմինը:

2. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին հրատեխնիկական արտադրատեսակների համապատասխանության նկատմամբ պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է շրջանառության գործընթացի ժամանակ՝ դրանց իրացման փուլում փաստաթղթերի վերլուծության (ստուգման) և հրատեխնիկական արտադրատեսակների նմուշի տեսողական զննման ձևով:

3. Հրատեխնիկական արտադրատեսակների նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս պետական հսկողության (վերահսկողության) մարմնի ներկայացուցիչներն իրականացնում են՝

ա) արտադրատեսակի կամ սպառողական տարայի վրա նշված՝ հրատեխնիկական արտադրատեսակների մականշվածքի՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ստուգում.

բ) հրատեխնիկական արտադրատեսակների փաթեթվածքի ամբողջականության ստուգում.

գ) հրատեխնիկական արտադրատեսակների պիտանիության ժամկետների ստուգում.

դ) հրատեխնիկական արտադրատեսակների՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստման մասին փաստաթղթերի արժանահավատության ստուգում:

4. Առանց մականշվածքի կամ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները չբավարարող մականշվածքով, ինչպես նաև փաթեթվածքի խախտված ամբողջականությամբ և պիտանիության ժամկետն անցած հրատեխնիկական արտադրատեսակները ենթակա են շրջանառությունից հանման:

5. Համապատասխանության հավաստման մասին փաստաթղթերի բացակայության դեպքում պետական հսկողության (վերահսկողության) մարմինը համապատասխան հարցում է ներկայացնում գործող սերտիֆիկատների (համապատասխանության մասին հայտարարագրերի) ռեեստրը վարող տեխնիկական կանոնակարգման մարմիններ: Սերտիֆիկացման, համապատասխանության մասին հայտարարագրի բացակայության կամ նշված փաստաթղթերի անվավերությունը հաստատելու (ավարտվել է պիտանիության ժամկետը, չեն անցել գրանցում և այլն) մասին տեղեկություններ ստանալու դեպքում համապատասխան հրատեխնիկական արտադրատեսակները ենթակա են շրջանառությունից հանման, իսկ դրանց սեփականատիրոջ մասին նյութերը փոխանցվում են իրավասու մարմիններին՝ համապատասխան որոշում կայացնելու համար:

6. Հրատեխնիկական արտադրատեսակների արտադրության, իրացման, պահման, շահագործման և փոխադրման գործընթացների նկատմամբ պետական վերահսկողության (հսկողության) կազմակերպումն ու իրականացումը, սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան, իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հավելված 1

Հրատեխնիկական արտադրատեսակների

անվտանգության մասին Մաքսային

միության տեխնիկական կանոնակարգի

 

ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

 

1. Հրատեխնիկական արտադրատեսակներ՝ կենցաղային նշանակության, ժամանցի համար նախատեսված, այդ թվում՝ I, II, III դասերի հրատեխնիկական արտադրատեսակներ

2. Հրատեխնիկական միջոցներ՝ թերմիտային, հրահաղորդ և հրաքուղային լարեր, այդ թվում՝ հրատեխնիկական լուցկիներ

3. Հրատեխնիկական միջոցներ՝ լուսավորման և ֆոտոլուսավորման

4. Հրատեխնիկական միջոցներ՝ ազդանշանային, այդ թվում՝

ընդհանուր նշանակության,

ազդանշանային միջոցներ և աղետի ազդանշաններ,

ազդանշանային միջոցներ և աղետի ազդանշաններ փոքրաչափս նավերի համար,

անվտանգության

5. Հրատեխնիկական միջոցներ (արտադրատեսակներ)՝ հրավառության համար նախատեսված, այդ թվում՝

բարձրագործ,

զբոսայգու համար նախատեսված,

փորձարկման,

համերգային (հատուկ) հրատեխնիկական արտադրատեսակներ,

կինոարտադրության և տեսաարտադրության ժամանակ օգտագործվող իմիտացիոն հրատեխնիկական արտադրատեսակներ

6. Հրատեխնիկական միջոցներ՝ ծխային, այդ թվում՝

կենցաղային նշանակության,

տեխնիկական նշանակության

7. Հրատեխնիկական միջոցներ՝ հրաավտոմատիկայի, արգելքների և խոչընդոտների հաղթահարման համար, այդ թվում՝

հոսանքի հրատեխնիկական աղբյուրներ և տվիչներ,

դանդաղիչներ,

պայթահեղույսներ, կտրոցներ և գործարկման այլ սարքվածքներ,

փամփուշտներ՝ հեղուկի արտամղման և փոշիների փոշեցրման համար,

արգելքների ստեղծման միջոցներ,

խոչընդոտների հաղթահարման միջոցներ

8. Հրատեխնիկական միջոցներ՝ արդյունաբերական նշանակության, այդ թվում՝

գազածին,

արդյունահանող հորատանցքերի վրա ներգործության համար նախատեսված,

եռակցման, կտրման, մակահալման համար նախատեսված,

տարբեր նյութերի ոչնչացման (ուտիլիզացման) համար նախատեսված միջոցներ,

հրդեհաշիջման համար նախատեսված միջոցներ,

առբերման համար նախատեսված միջոցներ (թոկի նետման համար հարմարանքներ)

9. Հրատեխնիկական միջոցներ՝ բնության վրա ներգործության համար նախատեսված, այդ թվում՝

մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համար նախատեսված միջոցներ,

հակակարկտային հրթիռներ

10. Հրատեխնիկական միջոցներ՝ իմիտացիոն, ուսումնաիմիտացիոն և այլ, այդ թվում՝

ուսումնաիմիտացիոն միջոցներ,

խմբային խաղերի անցկացման համար նախատեսված միջոցներ,

տեխնիկական ստեղծագործականության զարգացման համար նախատեսված միջոցներ,

ջերմացման և տաքացման համար նախատեսված միջոցներ (ջերմակներ),

ախտահանման և միջատների դեմ պայքարի համար նախատեսված միջոցներ

11. Հրատեխնիկական լիցքեր՝ պինդ վառելիքի, այդ թվում՝

հրատեխնիկական լիցքեր՝ արդյունաբերական նշանակության շարժիչների համար,

հրատեխնիկական բոցավառիչներ՝ պինդ վառելիքի լիցքերի

12. Հարուցող միջոցներ՝ հրատեխնիկական, այդ թվում՝

մեխանիկական գործողության (գործարկման),

էլեկտրական գործարկման,

ջերմային գործարկման

13. Հրատեխնիկական սարքեր և ապարատներ՝ ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման համակարգերի համար

14. Հրատեխնիկական արտադրատեսակներ զբոսաշրջության համար, այդ թվում՝ մարդկանց տաքացման, սննդի տաքացման համար նախատեսված և այլ միջոցներ

 

Հավելված 2

Հրատեխնիկական արտադրատեսակների

անվտանգության մասին Մաքսային

միության տեխնիկական կանոնակարգի

 

ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Դաս

Ենթադաս

Անվանում

Դասակարգման հատկանիշներ

I

1.1.

զանգվածային պայթյունի վտանգավորությամբ հրատեխնիկական արտադրատեսակներ

հրատեխնիկական արտադրատեսակներ, որոնք բնութագրվում են զանգվածային պայթյունի վտանգավորությամբ

 

1.2.

զանգվածային չպայթող հրատեխնիկական արտադրատեսակներ

հրատեխնիկական արտադրատեսակներ, որոնք բնութագրվում են ցրման վտանգավորությամբ, սակայն զանգվածային պայթյունի վտանգ չեն առաջացնում

 

1.3.

հրդեհավտանգ, զանգվածային չպայթող հրատեխնիկական արտադրատեսակներ

հրատեխնիկական արտադրատեսակներ, որոնք բնութագրվում են հրդեհային վտանգավորությամբ, ինչպես նաև պայթյունի չնչին վտանգավորությամբ, կամ ցրման չնչին վտանգավորությամբ, կամ և՛ մեկով, և՛ մյուսով, սակայն չեն բնութագրվում զանգվածային պայթյունի վտանգավորությամբ

 

1.4.

զգալի վտանգ չներկայացնող հրատեխնիկական արտադրատեսակներ

հրատեխնիկական արտադրատեսակներ, որոնք փոխադրման ժամանակ բռնկման կամ հրահրման դեպքում պայթյունի միայն չնչին վտանգ են ներկայացնում: Ազդեցություններն ի հայտ են գալիս հիմնականում փաթեթվածքի ներսում, ընդ որում, չի սպասվում զգալի չափերի կամ զգալի հեռավորության վրա բեկորների նետում: Արտաքին հրդեհը չպետք է պատճառ դառնա փաթեթվածքի գրեթե ամբողջ պարունակության գործնականում ակնթարթային պայթյունի համար:

IV.

4.1.

դյուրաբոցավառ պինդ նյութեր

ցածր էներգիայով բոցավառման աղբյուրի կարճաժամկետ (մինչև 30 վայրկյան) ներգործությունից բռնկման ունակ, ինչպես նաև շփումից բռնկվող հրատեխնիկական արտադրատեսակներ

 

Ծանոթագրություններ:

1. Զանգվածային պայթյուն՝ պայթյուն, որը գործնականում ակնթարթորեն տարածվում է ամբողջ բեռի վրա:

2. Կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակները դիտարկվում են որպես 1.4 և 4.1 ենթադասին դասվող վտանգավոր բեռներ, իսկ տեխնիկական նշանակության հրատեխնիկական արտադրատեսակները՝ որպես 1.1-1.4 և 4.1 ենթադասերին դասվող վտանգավոր բեռներ:

 

Հավելված 3

Հրատեխնիկական արտադրատեսակների

անվտանգության մասին Մաքսային

միության տեխնիկական կանոնակարգի

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

Համապատասխանության պարտադիր հավաստման ձևը

Հրատեխնիկական արտադրատեսակների
ցանկը

Ըստ սխեմաների հայտարարագրում՝ հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածի համաձայն

հրատեխնիկական միջոցներ՝ բնության վրա ներգործության համար նախատեսված, այդ թվում՝

մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համար նախատեսված միջոցներ,

հակակարկտային հրթիռներ,

 

հրատեխնիկական լիցքեր՝ պինդ վառելիքի, այդ թվում՝

հրատեխնիկական լիցքեր՝ արդյունաբերական նշանակության շարժիչների համար,

հրատեխնիկական բոցավառիչներ՝ պինդ վառելիքի լիցքերի,

 

հրատեխնիկական միջոցներ, թերմիտային,

հրատեխնիկական միջոցներ՝ ծխային, տեխնիկական նշանակության,

հրատեխնիկական միջոցներ՝ հրաավտոմատիկայի, արգելքների և խոչընդոտների հաղթահարման համար, այդ թվում՝

հոսանքի հրատեխնիկական աղբյուրներ և տվիչներ,

դանդաղիչներ,

պայթահեղույսներ, կտրոցներ և գործարկման այլ սարքվածքներ,

փամփուշտներ՝ հեղուկի արտամղման և փոշիների փոշեցրման համար,

արգելքների ստեղծման միջոցներ,

խոչընդոտների հաղթահարման միջոցներ,

 

հրատեխնիկական միջոցներ՝ արդյունաբերական նշանակության, այդ թվում՝

 

գազածին,

արդյունահանող հորատանցքերի վրա ներգործության համար նախատեսված,

եռակցման, կտրման, մակահալման համար նախատեսված,

տարբեր նյութերի ոչնչացման (ուտիլիզացման) համար նախատեսված միջոցներ,

հրդեհաշիջման համար նախատեսված միջոցներ,

առբերման համար նախատեսված միջոցներ (թոկի նետման համար հարմարանքներ) հրատեխնիկական սարքեր և ապարատներ՝ ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման համակարգերի համար

Ըստ սխեմաների սերտիֆիկացում՝ հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգի 6-րդ հավելվածի համաձայն

հրատեխնիկական լարեր՝ հրահաղորդ և հրաքուղային, հրատեխնիկական լուցկիներ, հրատեխնիկական միջոցներ՝ լուսավորման և ֆոտոլուսավորման

 

հրատեխնիկական միջոցներ՝ ազդանշանային, այդ թվում՝

ընդհանուր նշանակության,
ազդանշանային միջոցներ և աղետի ազդանշաններ,
ազդանշանային միջոցներ և աղետի ազդանշաններ փոքրաչափս նավերի համար,
անվտանգության,

հրատեխնիկական միջոցներ (արտադրատեսակներ)՝ հրավառության համար նախատեսված, այդ թվում՝

բարձրագործ,
զբոսայգու համար նախատեսված,
փորձարկման,
համերգային (հատուկ) հրատեխնիկական արտադրատեսակներ,
կինոարտադրության և տեսաարտադրության ժամանակ օգտագործվող իմիտացիոն հրատեխնիկական արտադրատեսակներ,

հրատեխնիկական միջոցներ՝ ծխային, կենցաղային նշանակության,
հրատեխնիկական միջոցներ՝ իմիտացիոն, ուսումնաիմիտացիոն և այլ, այդ թվում՝

ուսումնաիմիտացիոն միջոցներ,
խմբային խաղերի անցկացման համար նախատեսված միջոցներ,
տեխնիկական ստեղծագործականության զարգացման համար նախատեսված միջոցներ,
տաքացման և ջերմացման համար նախատեսված միջոցներ (ջերմակներ),
ախտահանման, միջատների դեմ պայքարի համար նախատեսված միջոցներ,

հարուցող միջոցներ՝ հրատեխնիկական, այդ թվում՝

մեխանիկական գործողության (գործարկման), էլեկտրական գործարկման,
ջերմային գործարկման,

հրատեխնիկական արտադրատեսակներ՝ կենցաղային նշանակության, ժամանցի համար նախատեսված, այդ թվում՝ I, II, III դասերի հրատեխնիկական արտադրատեսակներ,
հրատեխնիկական արտադրատեսակներ զբոսաշրջության համար, այդ թվում՝ մարդկանց տաքացման, սննդի տաքացման համար նախատեսված և այլ միջոցներ

 

Հավելված 4

Հրատեխնիկական արտադրատեսակների

անվտանգության մասին Մաքսային

միության տեխնիկական կանոնակարգի

 

ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԸ

 

Սխեմա

Սխեմայի բովանդակությունը

սերիական թողարկման այն հրատեխնիկական արտադրատեսակների համապատասխանության հայտարարագրման ժամանակ, որոնց թողարկումը շարունակաբար կատարվում է մեկ տարուց ոչ պակաս ժամանակահատվածում, հայտատուն, սեփական ապացույցների հիման վրա, իրականացնում է՝
ա) տեխնիկական փաստաթղթերի լրակազմի ձևավորում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն.
բ) համապատասխանության մասին հայտարարագրի ընդունում (ձևակերպում և գրանցում).
գ) հրատեխնիկական արտադրատեսակների մակնշում շուկայում շրջանառության նշանով.

սերիական թողարկման այն հրատեխնիկական արտադրատեսակների համապատասխանության հայտարարագրման ժամանակ, որոնց թողարկումը շարունակաբար կատարվում է մեկ տարուց ոչ պակաս ժամանակահատվածում, սեփական ապացույցների և երրորդ կողմի մասնակցությամբ ստացված ապացույցների հիման վրա, իրականացվում են՝
ա) փորձարկումների համար հրատեխնիկական արտադրատեսակների նույնականացում և նմուշառում.
բ) փորձարկումների անցկացում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից<*>.
գ) հայտատուի կողմից տեխնիկական փաստաթղթերի լրակազմի ձևավորում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն.
դ) համապատասխանության մասին հայտարարագրի ընդունում (ձևակերպում և գրանցում).
ե) հայտատուի կողմից հրատեխնիկական արտադրատեսակների մակնշում շուկայում շրջանառության նշանով

սերիական թողարկման այն հրատեխնիկական արտադրատեսակների համապատասխանության հայտարարագրման ժամանակ, որոնց թողարկումը կատարվում է մեկ տարուց պակաս ժամանակահատվածում՝ առանձին խմբաքանակներով, սեփական ապացույցների հիման վրա և հայտատուի մոտ՝ համապատասխան հրատեխնիկական արտադրատեսակների արտադրության որակի համակարգի առկայության դեպքում, հայտատուն իրականացնում է՝
ա) տեխնիկական փաստաթղթերի լրակազմի ձևավորում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն.
բ) համապատասխանության մասին հայտարարագրի ընդունում (ձևակերպում և գրանցում).
գ) հայտատուի կողմից հրատեխնիկական արտադրատեսակների մակնշում շուկայում շրջանառության նշանով

սերիական թողարկման այն հրատեխնիկական արտադրատեսակների համապատասխանության հայտարարագրման ժամանակ, որոնց թողարկումը կատարվում է մեկ տարուց պակաս ժամանակահատվածում՝ առանձին խմբաքանակներով, սեփական ապացույցների և երրորդ կողմի (փորձարկման լաբորատորիայի) մասնակցությամբ ստացված ապացույցների հիման վրա, իրականացվում են՝
ա) փորձարկումների համար հրատեխնիկական արտադրատեսակների նույնականացում և նմուշառում.
բ) փորձարկումների անցկացում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից<*>.
գ) հայտատուի կողմից տեխնիկական փաստաթղթերի լրակազմի ձևավորում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն.
դ) համապատասխանության մասին հայտարարագրի ընդունում (ձևակերպում և գրանցում).
ե) հայտատուի կողմից հրատեխնիկական արտադրատեսակների մակնշում շուկայում շրջանառության նշանով

հրատեխնիկական արտադրատեսակների առանձին խմբաքանակների (փորձնական, հատուկ պատվերով պատրաստվող) համապատասխանության հավաստման համար, սեփական ապացույցների և երրորդ կողմի (փորձարկման լաբորատորիայի) մասնակցությամբ ստացված ապացույցների հիման վրա, իրականացվում են՝
ա) փորձարկումների համար հրատեխնիկական արտադրատեսակների նույնականացում և նմուշառում.
բ) փորձարկումների անցկացում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից<*>.
գ) հայտատուի կողմից տեխնիկական փաստաթղթերի լրակազմի ձևավորում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն.
դ) համապատասխանության մասին հայտարարագրի ընդունում (ձևակերպում և գրանցում).
ե) հայտատուի կողմից հրատեխնիկական արտադրատեսակների մակնշում շուկայում շրջանառության նշանով

հրատեխնիկական արտադրատեսակների առանձին խմբաքանակների (փորձնական, հատուկ պատվերով պատրաստվող) համապատասխանության հավաստման համար՝ սեփական ապացույցների և համապատասխան հրատեխնիկական արտադրատեսակների արտադրության որակի համակարգի օգտագործմամբ, իրականացվում են՝
ա) հայտատուի կողմից տեխնիկական փաստաթղթերի լրակազմի ձևավորում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն.
բ) համապատասխանության մասին հայտարարագրի ընդունում (ձևակերպում և գրանցում).
գ) հայտատուի կողմից հրատեխնիկական արտադրատեսակների մակնշում շուկայում շրջանառության նշանով

 

<*> Փորձարկումների ծրագիրը համաձայնեցվում է փորձարկման լաբորատորիայի հետ, նմուշառումն իրականացնում է փորձարկման լաբորատորիան: Փորձարկումները և դրանց արդյունքների ձևակերպումն իրականացվում են սույն Տեխնիկական կանոնակարգի թիվ 5 հավելվածով նախատեսված կանոններին համապատասխան:

 

Հավելված 5

Հրատեխնիկական արտադրատեսակների

անվտանգության մասին Մաքսային

միության տեխնիկական կանոնակարգի

 

ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Կենցաղային և տեխնիկական նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների սերտիֆիկացումը ներառում է՝

ա) սերտիֆիկացման մարմին այնպիսի հայտ ներկայացնելը, որին կցվում են հրատեխնիկական արտադրատեսակների փաստաթղթերը, այդ թվում՝ տեխնիկական պայմանները, արտադրատեսակի ու փաթեթավորման գծագրերը, տեխնիկական նկարագրությունը և շահագործման ցուցումները կամ կիրառման ցուցումները (այսուհետ՝ հայտ).

բ) հայտի վերաբերյալ որոշում կայացնելը.

գ) սերտիֆիկացման աշխատանքների իրականացման մասին պայմանագիր (համաձայնագիր) կնքելը.

դ) նմուշառումը, նմուշների նույնականացումը և դրանց փորձարկումները.

ե) արտադրության վիճակի վերլուծությունը (եթե նախատեսված է սերտիֆիկացման ընտրված սխեմայով).

զ) փորձարկումերից ստացված արդյունքների վերլուծությունը և համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու (տրամադրելը մերժելու) մասին որոշում կայացնելը.

է) սերտիֆիկացված հրատեխնիկական արտադրատեսակների նկատմամբ տեսչական հսկողություն իրականացնելը (եթե դա նախատեսված է սերտիֆիկացման սխեմայով):

2. Սերտիֆիկացման աշխատանքներն իրականացնելու նպատակով հայտատուն համապատասխան հայտ է ներկայացնում սերտիֆիկացման ընտրված մարմին: Հայտի քննարկման ժամանակ սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի հարցմամբ պահանջելու լրացուցիչ տեղեկություններ հրատեխնիկական արտադրատեսակների արտադրության վերաբերյալ:

3. Սերտիֆիկացման մարմինը հայտը քննարկում է և իր որոշման մասին հայտատուին տեղեկացնում է այն ստանալու ամսաթվից սկսած՝ մեկ ամսվա ընթացքում: Հայտի քննարկման ժամանակ սերտիֆիկացման մարմինը՝

ա) անցկացնում է հայտի փորձաքննություն՝ դրանում ներառված տեղեկությունների բավարար լինելու, սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին և դրա հետ փոխկապակցված ստանդարտներին համապատասխանության մասով.

բ) ներկայացված փաստաթղթերի վերլուծության հիման վրա որոշում է սերտիֆիկացվող հրատեխնիկական արտադրատեսակների հետ կապված բոլոր վտանգավոր գործոնները, սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ դրանք որոշելու պարամետրերն ու մեթոդները, մշակում է սերտիֆիկացման փորձարկումների ծրագիրը և այն համաձայնեցնում է ընտրված փորձարկման լաբորատորիայի հետ:

4. Փորձաքննության դրական արդյունքների դեպքում սերտիֆիկացման մարմնի որոշման մեջ նշվում են սերտիֆիկացման աշխատանքների հաջորդող փուլերի իրականացման պայմանները և սերտիֆիկացման փորձարկումների անցկացման կարգը (ծրագիրը):

Փորձաքննության բացասական արդյունքների դեպքում հայտատուին է ուղարկվում սերտիֆիկացումը մերժելու մասին որոշումը՝ մերժման համար հիմք հանդիսացող պատճառների հիմնավորված շարադրմամբ:

5. Սերտիֆիկացման մարմնի ներկայացուցիչը սերտիֆիկացման փորձարկումների համար կատարում է նմուշառում ստացված հրատեխնիկական այն արտադրանքից, որի համապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերի պահանջներին հաստատված է փաստաթղթով (որակի սերտիֆիկատ, անձնագիր, տեղեկամատյան (ֆորմուլյար) և այլ փաստաթղթեր):

Նմուշառման ժամանակ կատարվում է դրանց նույնականացում, ինչպես նաև հսկողություն հրատեխնիկական արտադրատեսակի փաթեթվածքի և դրա վրա կատարված մակնշման նշանների, կոմպլեկտայնության և պահման պայմանների՝ արտադրատեսակի տեխնիկական փաստաթղթերի պահանջներին և հայտի նյութերին համապատասխանության մասով:

6. Փորձարկման համար ընտրվող նմուշների նախընտրելի քանակը 12 միավորն է, սակայն այն պետք է լինի 2 նվազագույն սպառողական փաթեթվածքից ոչ պակաս (դրա առկայության դեպքում): Հայտատուն ընտրված նմուշները տարայի մեջ փաթեթավորում է այնպես, որ առաքման, նախապատրաստման և սերտիֆիկացման փորձարկումների անցկացման ընթացքում ապահովվի դրանց հատկությունների պահպանումը, ինչպես նաև դրանց նույնականացումը: Ընտրված նմուշներով փաթեթվածքները կապարակնքում են սերտիֆիկացման մարմնի ներկայացուցիչը և հայտատուն: Սերտիֆիկացման փորձարկումների ծրագրի առկայության դեպքում նմուշառումն ու նմուշների փաթեթավորումն իրականացվում են ծրագրի պահանջներին համապատասխան:

7. Սերտիֆիկացման փորձարկումների համար նմուշների նույնականացումն իրականացվում է սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան: Սերտիֆիկացման փորձարկումների համար իրականացված նմուշառման արդյունքները ձևակերպվում են ընտրության մասին ակտով՝ սերտիֆիկացման մարմնի կողմից սահմանված ձևով:

8. Սերտիֆիկացման փորձարկումներն անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում՝ սերտիֆիկացման փորձարկումների ծրագրին համապատասխան: Այն դեպքում, երբ փորձարկման լաբորատորիան հավատարմագրված է միայն տեխնիկական կոմպետենտության ապահովման առումով, սերտիֆիկացման փորձարկումներն անցկացվում են սերտիֆիկացման մարմնի ներկայացուցչի պարտադիր ներկայությամբ: Փորձարկումների արձանագրությունը ստորագրվում է փորձարկման լաբորատորիայի ղեկավարի և սերտիֆիկացման մարմնի ներկայացուցչի կողմից:

9. Սերտիֆիկացման փորձարկումների արդյունքները ձևակերպվում են փորձարկումների արձանագրությամբ և ուղարկվում են սերտիֆիկացման մարմին: Սերտիֆիկացման փորձարկումների արձանագրության մեջ նշվում են՝

ա) հրատեխնիկական արտադրատեսակի անվանումը.

բ) անցկացված փորձարկումների տեսակները՝ նշելով սերտիֆիկացման փորձարկումների ծրագրի համապատասխան կետի համարը և փորձարկումների արդյունքները.

գ) փորձարկումների անցկացման փաստացի ռեժիմը.

դ) փորձարկումների անցկացման պայմանները.

ե) օգտագործված սարքավորումների և սարքերի մասին տվյալները:

10. Սերտիֆիկացման փորձարկումների արձանագրությունը ստորագրվում է փորձարկման լաբորատորիայի ղեկավարի կողմից:

11. Սերտիֆիկացման մարմինը կատարում է սերտիֆիկացման ընտրված սխեմայով նախատեսված սերտիֆիկացման փորձարկումների արդյունքների ու ստուգումների նյութերի վերլուծություն և կայացնում է համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու կամ այն տրամադրելը մերժելու մասին որոշում:

Դրական որոշման դեպքում սերտիֆիկացման մարմինը սահմանված ձևով ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատը, կատարում է դրա գրանցումը համապատասխանության սերտիֆիկատների միասնական ռեեստրում և այն տրամադրում է հայտատուին:

Բացասական որոշում կայացնելու դեպքում 10 օրվա ընթացքում հայտատուին է ուղարկվում համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելը մերժելու մասին որոշումը:

12. Այն դեպքում, երբ սերտիֆիկացվող հրատեխնիկական արտադրատեսակն ունի կիրառման մի քանի տարբերակ, համապատասխանության սերտիֆիկատում թվարկվում են միայն սերտիֆիկացվող տարբերակները: Ընդ որում, կարող են օգտագործվել համապատասխանության սերտիֆիկատի՝ սահմանված ձևի հավելվածները:

Սերտիֆիկացման մարմինը համապատասխանության սերտիֆիկատի մեջ նշում է հրատեխնիկական արտադրատեսակի վտանգավորության դասը:

13. Սերտիֆիկացում անցած հրատեխնիկական արտադրատեսակները մակնշվում են շուկայում շրջանառության նշանով:

14. Սերտիֆիկացվող հրատեխնիկական արտադրատեսակների նկատմամբ տեսչական հսկողությունը (եթե դա նախատեսված է սերտիֆիկացման սխեմայով) իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում պլանային և արտապլանային ստուգումների ձևով, որոնք ներառում են՝

ա) սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման ստուգումը.

բ) հրատեխնիկական արտադրատեսակների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերում կատարված փոփոխությունների վերլուծությունը և դրանց ազդեցության գնահատումը հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության տեսանկյունից.

գ) ընդունված և սպառողներին բեռնառաքելու համար նախապատրաստված պատրաստի հրատեխնիկական արտադրատեսակների՝ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության ընտրովի հսկողության իրականացում.

դ) փորձարկումների արձանագրությունների ստուգում սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում.

ե) հրատեխնիկական արտադրատեսակների փորձարկումները տեխնիկական պայմաններին համապատասխան անցկացնելու համար փորձարկման սարքավորումների և չափման միջոցների առկայության ստուգում.

զ) սարքավորումների և չափման միջոցների հետ կապված ստուգումների ժամանակին իրականացման ստուգում.

է) պատրաստողի (վաճառողի) կողմից սպառողների բողոքների և պահանջների վերլուծություն իրականացնելու համակարգի ստուգում, ինչպես նաև թերությունների (դեֆեկտների) պատճառները բացառելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներ.

ը) արտադրության վիճակի վերլուծություն (եթե դա նախատեսված է սերտիֆիկացման սխեմայով).

թ) հրատեխնիկական արտադրատեսակների նմուշների փորձարկումների անցկացում:

15. Տեսչական հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնի ներկայացուցչի կողմից:

Տեսչական հսկողության ժամանակ նմուշառումը, նմուշների նույնականացումը և արտադրության վիճակի վերլուծությունն իրականացվում են առաջնային սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ կիրառվող՝ նույն կարգով:

Տեսչական հսկողության արդյունքներով կազմվում է սերտիֆիկացման մարմնի եզրակացությունը՝ դրանում ներառելով նմուշների փորձարկումների արդյունքների գնահատումն ու հայտնաբերված թերությունների վերաբերյալ առաջարկությունները, որն ուղարկվում է հայտատուին:

Հսկողության իրականացման անբավարար արդյունքների դեպքում սերտիֆիկացման մարմինը համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու (դադարեցնելու) մասին ձևակերպում է որոշում:

Համապատասխանության սերտիֆիկատի սեփականատիրոջ կողմից տեսչական հսկողության իրականացումից խուսափելը հիմք է ծառայում սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու համար:

16. Արտադրության վիճակի վերլուծությունը (եթե դա նախատեսված է սերտիֆիկացման սխեմայով) իրականացվում է սերտիֆիկացման մարմնի ներկայացուցչի կողմից:

Տվյալ տեսակի աշխատանքների իրականացման համար հայտատուն նշանակում է լիազոր ներկայացուցիչ (խորհրդատու):

17. Արտադրության վիճակի վերլուծության աշխատանքների իրականացման կարգը ներառում է ստուգումների իրականացումը և դրանց արդյունքների հիման վրա եզրակացության կազմումը: Ստուգում անցկացնելու ընթացքում իրականացվում է հսկողություն հետևյալի նկատմամբ՝

ա) սերտիֆիկացվող հրատեխնիկական արտադրատեսակների արտադրության իրավունքի լիցենզիայի առկայությունը.

բ) սերտիֆիկացվող հրատեխնիկական արտադրատեսակների և դրանց արտադրության վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի առկայությունը.

գ) սերտիֆիկացվող հրատեխնիկական արտադրատեսակների նորմատիվ փաստաթղթերում շարադրված պահանջների համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին.

դ) հրատեխնիկական արտադրատեսակների արտադրության ժամանակ հսկողության գործողությունների (փորձարկումների) իրականացման արժանահավատությունը և որակը.

ե) սերտիֆիկացվող հրատեխնիկական արտադրատեսակների որակի ապահովման համար անձնակազմի պատասխանատվության բաշխվածության առկայությունը.

զ) պատրաստվող հրատեխնիկական արտադրատեսակների՝ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության կայունությունը:

18. Արտադրության բավարար վիճակի դեպքում արտադրության վերլուծության արդյունքները ձևակերպվում են եզրակացությամբ կամ, մինչև հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելը, սերտիֆիկացման աշխատանքները կասեցնելու կամ համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը մերժելու մասին որոշմամբ:

 

Հավելված 6

Հրատեխնիկական արտադրատեսակների

անվտանգության մասին Մաքսային

միության տեխնիկական կանոնակարգի

 

ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐ

 

Սխեմա

Սխեմայի բովանդակությունը

Մաքսային միության մաքսային տարածքում սերիական թողարկման այն հրատեխնիկական արտադրատեսակների սերտիֆիկացման ժամանակ, որոնց թողարկումը շարունակաբար կատարվում է մեկ տարուց ոչ պակաս ժամանակահատվածում, իրականացվում են՝
ա) հայտատուի կողմից սերտիֆիկացում իրականացնելու մասին հայտի և տեխնիկական փաստաթղթերի լրակազմի ներկայացում սերտիֆիկացման մարմին՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն.
բ) սերտիֆիկացման մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն, հայտի քննարկում և դրա վերաբերյալ որոշման կայացում.
գ) սերտիֆիկացման փորձարկումների անցկացման համար հրատեխնիկական արտադրատեսակների նույնականացում և նմուշառում.
դ) ընտրված նմուշների փորձարկումների անցկացում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից.
ե) փորձարկումների արդյունքների վերլուծություն և համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում հայտատուին (տրամադրումը մերժելու մասին որոշում)

Մաքսային միության մաքսային տարածքում սերիական թողարկման այն հրատեխնիկական արտադրատեսակների սերտիֆիկացման ժամանակ, որոնց թողարկումն առանձին խմբաքանակներով կատարվում է մեկ տարուց պակաս ժամանակահատվածում, իրականացվում են՝
ա) հայտատուի կողմից սերտիֆիկացում իրականացնելու մասին հայտի և տեխնիկական փաստաթղթերի լրակազմի ներկայացում սերտիֆիկացման մարմին՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն.
բ) սերտիֆիկացման մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն, հայտի քննարկում և դրա վերաբերյալ որոշման կայացում.
գ) սերտիֆիկացման փորձարկումների անցկացման համար հրատեխնիկական արտադրատեսակների նույնականացում և նմուշառում.
դ) ընտրված նմուշների փորձարկումների անցկացում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից.
ե) արտադրության վիճակի վերլուծության իրականացում սերտիֆիկացման մարմնի կողմից.
զ) փորձարկումների արդյունքների ամփոփում և արտադրության վիճակի վերլուծություն ու համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում հայտատուին (տրամադրումը մերժելու մասին որոշում)

Մաքսային միության մաքսային տարածքում սերիական թողարկման հրատեխնիկական արտադրատեսակների նոր տարբերակների սերտիֆիկացման ժամանակ, իրականացվում են՝
ա) հայտատուի կողմից սերտիֆիկացում իրականացնելու մասին հայտի և տեխնիկական փաստաթղթերի լրակազմի ներկայացում սերտիֆիկացման մարմին՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն.
բ) սերտիֆիկացման մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն, հայտի քննարկում և դրա վերաբերյալ որոշման կայացում.
գ) սերտիֆիկացման փորձարկումների անցկացման համար հրատեխնիկական արտադրատեսակների նույնականացում և նմուշառում.
դ) ընտրված նմուշների փորձարկումների անցկացում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից.
ե) փորձարկումների արդյունքների վերլուծություն և համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում հայտատուին (տրամադրումը մերժելու մասին որոշում).
զ) տեսչական հսկողություն սերտիֆիկացված հրատեխնիկական արտադրատեսակների նկատմամբ

Մաքսային միության մաքսային տարածքում առանձին խմբաքանակներով սերիական թողարկման հրատեխնիկական արտադրատեսակների սերտիֆիկացման ժամանակ և դրանցում այնպիսի փոփոխություններ կատարելիս, որոնք հանգեցնում են հատկանիշների փոփոխության, իրականացվում են՝
ա) հայտատուի կողմից սերտիֆիկացում իրականացնելու մասին հայտի և տեխնիկական փաստաթղթերի լրակազմի ներկայացում սերտիֆիկացման մարմին՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն.
բ) սերտիֆիկացման մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն, հայտի քննարկում և դրա վերաբերյալ որոշման կայացում.
գ) սերտիֆիկացման փորձարկումների անցկացման համար հրատեխնիկական արտադրատեսակների նույնականացում և նմուշառում.
դ) ընտրված նմուշների փորձարկումների անցկացում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից.
ե) արտադրության վիճակի վերլուծության իրականացում սերտիֆիկացման մարմնի կողմից.
զ) փորձարկումների արդյունքների ամփոփում և արտադրության վիճակի վերլուծություն ու համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում հայտատուին (տրամադրումը մերժելու մասին որոշում).
է) տեսչական հսկողություն սերտիֆիկացված հրատեխնիկական արտադրատեսակների նկատմամբ

Մաքսային միության մաքսային տարածքում առանձին խմբաքանակներով սերիական թողարկման հրատեխնիկական արտադրատեսակների սերտիֆիկացման ժամանակ և դրանցում այնպիսի փոփոխություններ կատարելիս, որոնք հանգեցնում են հատկանիշների փոփոխության, հայտատուի մոտ որակի համակարգի համապատասխանության սերտիֆիկատի առկայության դեպքում իրականացվում են՝
ա) հայտատուի կողմից սերտիֆիկացում իրականացնելու մասին հայտի և տեխնիկական փաստաթղթերի լրակազմի ներկայացում սերտիֆիկացման մարմին՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն.
բ) սերտիֆիկացման մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն, հայտի քննարկում և դրա վերաբերյալ որոշման կայացում.
գ) սերտիֆիկացման փորձարկումների անցկացման համար հրատեխնիկական արտադրատեսակների նույնականացում և նմուշառում.
դ) ընտրված նմուշների փորձարկումների անցկացում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից.
ե) փորձարկումների արդյունքների և որակի համակարգի սերտիֆիկացման վերլուծություն ու համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում հայտատուին (տրամադրումը մերժելու մասին որոշում).
զ) տեսչական հսկողություն սերտիֆիկացված հրատեխնիկական արտադրատեսակների նկատմամբ

հրատեխնիկական արտադրատեսակների խմբաքանակի սերտիֆիկացման ժամանակ իրականացվում են՝
ա) հայտատուի կողմից սերտիֆիկացում իրականացնելու մասին հայտի և տեխնիկական փաստաթղթերի լրակազմի ներկայացում սերտիֆիկացման մարմին՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն.
բ) սերտիֆիկացման մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն, հայտի քննարկում և դրա վերաբերյալ որոշման կայացում.
գ) սերտիֆիկացման փորձարկումների անցկացման համար հրատեխնիկական արտադրատեսակների նույնականացում և նմուշառում.
դ) ընտրված նմուշների փորձարկումների անցկացում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից.
ե) փորձարկումների արդյունքների վերլուծություն և հրատեխնիկական արտադրատեսակների խմբաքանակի համար համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում հայտատուին (տրամադրումը մերժելու մասին որոշումը)

ներմուծված հրատեխնիկական արտադրատեսակների խմբաքանակների (բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների) կրկնվող մատակարարման ժամանակ իրականացվում են՝
ա) հայտատուի կողմից սերտիֆիկացում իրականացնելու մասին հայտի և տեխնիկական փաստաթղթերի լրակազմի ներկայացում սերտիֆիկացման մարմին՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն.
բ) սերտիֆիկացման մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն, հայտի քննարկում և դրա վերաբերյալ որոշման կայացում.
գ) հրատեխնիկական արտադրատեսակների խմբաքանակը մաքսային տարածք՝ առանց իրացման իրավունքի ներմուծելու համար հայտի հիման վրա համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում հայտատուին.
դ) սերտիֆիկացման փորձարկումների անցկացման համար հրատեխնիկական արտադրատեսակների նույնականացում և նմուշառում.
ե) Մաքսային միության անդամ երկրների տարածք հրատեխնիկական արտադրատեսակների ներմուծման ժամանակ ներմուծված արտադրատեսակների խմբաքանակից ընտրված նմուշների սերտիֆիկացված փորձարկումների անցկացում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից՝ տեսչական հսկողություն իրականացնելու նպատակով.
զ) փորձարկումների արդյունքների վերլուծություն և ներմուծված հրատեխնիկական արտադրատեսակների խմբաքանակի տեսչական հսկողության արդյունքների հիման վրա համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում հայտատուին (տրամադրումը մերժելու մասին որոշում)՝ խմբաքանակի հետագա շրջանառության համար հղում կատարելով փորձարկումների արձանագրությանը

ներմուծված հրատեխնիկական արտադրատեսակների առաջնային կամ մեկանգամյա խմբաքանակների (բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների) մատակարարման ժամանակ իրականացվում են՝
ա) հայտատուի կողմից սերտիֆիկացում իրականացնելու մասին հայտի և տեխնիկական փաստաթղթերի լրակազմի ներկայացում սերտիֆիկացման մարմին՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն<*>.
բ) սերտիֆիկացման մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն, հայտի քննարկում և դրա վերաբերյալ որոշման կայացում.
գ) հայտի հիման վրա համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում հայտատուին՝ սերտիֆիկացման փորձարկումների անցկացման համար բավարար խմբաքանակի համար.
դ) սերտիֆիկացման փորձարկումների անցկացման նպատակով ներմուծված հրատեխնիկական արտադրատեսակների նույնականացում.
ե) հրատեխնիկական արտադրատեսակների խմբաքանակից ներմուծված նմուշների փորձարկման անցկացում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից.
զ) փորձարկումների արդյունքների վերլուծություն և հրատեխնիկական արտադրատեսակները Մաքսային միության անդամ երկրների մաքսային տարածք՝ առանց իրացման իրավունքի ներմուծելու համար հայտի հիման վրա համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում հայտատուին (տրամադրումը մերժելու մասին որոշում).
է) հրատեխիկական արտադրատեսակների ներմուծված խմբաքանակի նկատմամբ տեսչական հսկողության իրականացում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում փորձարկումներ անցկացնելու միջոցով.
ը) փորձարկումների արդյունքների վերլուծություն և հրատեխնիկական արտադրատեսակների խմբաքանակի տեսչական հսկողության արդյունքների հիման վրա համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում հայտատուին (տրամադրումը մերժելու մասին որոշում)՝ խմբաքանակի հետագա շրջանառության համար

 

<*> Ներմուծողի կողմից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակի լեզվով՝ ռուսերեն թարգմանությամբ, վավերացվում են հայտատուի ստորագրությամբ և կնիքով:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 770 որոշմամբ

 

Ցանկ

 

ստանդարտների, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 006/2011) պահանջների պահպանումը

 

Բելառուսի Հանրապետության պետական ստանդարտներ

 

1. ՍՏԲ 2112-2010 (ԳՕՍՏ Ռ 52270-99) Հրատեխնիկական արտադրատեսակներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ

 

Ռուսաստանի Դաշնության ազգային ստանդարտներ

 

1. ԳՕՍՏ Ռ 51270-99 հրատեխնիկական արտադրատեսակներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 770 որոշմամբ

 

Ցանկ

 

ստանդարտների, որոնք պարունակում են «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 006/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

 

Բելառուսի Հանրապետության պետական ստանդարտներ

 

1. ՍՏԲ 2106-2010 (ԳՕՍՏ Ռ 51271-99) Հրատեխնիկական արտադրատեսակներ. Փորձարկումների մեթոդներ

 

Ռուսաստանի Դաշնության ազգային ստանդարտներ

 

1. ԳՕՍՏ Ռ 51271-99 Հրատեխնիկական արտադրատեսակներ. Փորձարկումների մեթոդներ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան