Գլխավոր տեղեկություն
Номер
N 385-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.04.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.04.2023
Дата вступления в силу
07.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 385-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը`

1․ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության առկա վիճակի և կարիքների գնահատմանն աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2․ Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝

1) 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության առկա վիճակի և կարիքների գնահատման արդյունքները.

2) ըստ անհրաժեշտության ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման գործընթացում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

06.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 385-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

- ՀՀ առողջապահության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

 

- ՀՀ արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

- ՀՀ առողջապահության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մարգարիտա Մարգարյան

 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության փորձագետ Քրիստինա Ազիզյան

 

- ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ

 

- ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ

 

- Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Կարեն Հակոբյան

 

- «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

06.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան